«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Մադրիդ մեկնել ռուսական «Aeroflot» ավիաընկերության չարտերային չվերթով։ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում այսօր անգլիական ակումբը հյուրընկալվելու է «Ատլետիկոյին»։
«Aeroflot»-ը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հովանավորը սակայն չեղարկելով չվերթը անգլիացիները Մադրիդ են մեկնել բրիտանական Titan Airways-ի օդանավով։ Նման որոշման պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումն է։