Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր են անկախ Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստները

Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը անկախ Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջինիս տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում էր 37 միլիոն եվրո: Ամերիկյան «Կոլուբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերը անցյալ տարի կազմել է 11 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սելարայանը 2021 թվականին երկարաձգեց պայմանագիրն ամերիկյան թիմի հետ։ Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը 2014-ի մարտի 3-ին կազմել է 10 միլիոն եվրո: «Սպարտակում» Մովսիսյանի ակումբակից Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը 2014-ի մարտի 3-ին եղել է 7 միլիոն եվրո:Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Հենրիխ-Յուրա-Արաս եռյակը ամենաթանկն է եղել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ։ Եթե գումարենք նրանց առավելագույն տրանսֆերային արժեքները, ապա կստացվի, որ ժամանակին Հայաստանի ազգային հավաքականն ունեցել է 54 միլիոնանոց եռյակ։ Համեմատության համար նշենք, որ նույն պարբերականն այսօր Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է ընդամենը 10 միլիոն եվրո։ Բելգիակա «Բրլյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերը 2020 թվականի մարտին գնահատվել է 5 միլիոն եվրո։

Հիշեցնեք, որ Ադամյանը հանդիսանում է գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ, իսկ բելգիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով։ 2009 թվականի հունիսին Հայաստանի հավաքականի հարձակվող Արտավազդ Քարակյանի տրանսֆերը ռումինական «Տիմիշոարա» թիմում գնահատվել է 3.3 միլիոն եվրո։ Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշը՝ 3 միլիոն եվրո, գրանցվել է 2013 թվականի հունիսին, երբ նա ելույթ էր ունենում Կրասնոդարի «Կուբանում»։ Անցյալ տարի 3 միլիոն եվրո էր կազմում «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը։ Այսօր սակայն Բայրամյանի տրանսֆերը 2 միլիոն եվրո է։ Ներկայում 3 միլիոն եվրո է «Կրասնորդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանի տրանսֆերային արեժքը, իսկ Սլովակիայի «Սլովանի» ներկայացուցիչ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեք՝ 2․5 միլիոն եվրո։ Ամենաթանակ ֆուտբոլիստների շարքում բացի Մարկոս Պիզելիից տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունեցած մեկ այլ օտարերկրացի ֆուտբոլիստ։ Մասնավորապես, կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեի տրանսֆերային արժեքը 2010 թվականի դեկտեմբերին կազմել է 2.7 միլիոն եվրո։

Այդ ժամանակ Բետեն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։ «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի տրանսֆերը 2015 թվականին «Ուֆա» ակումբում խաղալու ժամանակ կազմել է 2․5 միլիոն եվրո։ Մեր հավաքականի երբեմնի լավագույն խաղացողներից մեկը՝ Արթուր Պետրոսյանի տրանսֆերը 2004 թվականին 1.5 միլիոն եվրո է կազմել։ Արտենգինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային արեժքն էլ 2021 թվականի հոկտեմբերին եղել է 2 միլիոն եվրո։ Ինչևէ, այսօր մեր ընտրանին ունի 8 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը գերազանցում է մեկ միլիոնը։ Վերջին շրջանում տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Վարազդատ Հարոյանն էր, որը ղազախական «Աստանայից» տեղափոխվեց իսպանական Լա լիգա ներկայացնող «Կադիս»։ Հարոյանի տրանսֆերն այս պահին, սակայն, գնահատում են 1․2 միլիոն եվրո։

Վերջին շրջանում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի Սլովակիայի «Ժիլինայից» լեհական «Պոգոն» տեղափոխությունն էր։ Ըստ Տրանսֆերմարկետի՝ Բիչախչյանի տրանսֆերի համար լեհական թիմը վճարել է 900 հազար եվրո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում