Tuesday, 16 04 2024
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են

Երևանի կարևոր խնդիրը. չկա Դոնբասի ու Լուգանսկի հարց

Հայաստանի օրակարգում չկա Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման հարց, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունն ի պատասխան Ազատության հարցի: Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնելով Երևանի դիրքորոշումը նշել է, որ Հայաստանն ակնկալում է երկու բարեկամ երկրների միջև հարցերի լուծման դիվանագիտական, խաղաղ ճանապարհ, հույսով, որ իրադարձությունները կզարգանան լարվածության թուլացման ուղղությամբ:

Պաշտոնական Երևանի այդ գնահատականը միանգամայն համարժեք է Հայաստանի գլխավոր խնդրին՝ որևէ կերպ չդառնալ ուկրաինա-ռուսական, կամ ավելի շուտ՝ Արևմուտք-Ռուսաստան «ուկրաինական» դիմակայության այսպես ասած կողմ: Սրանից զատ, սակայն, հանրությանը հուզում է հարցը կամ հնարավոր ռիսկը, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի առաջ դնել Դոնբասի և Լուգանսկի ճանաչման հարց, ինչի պարագայում Հայաստանին բավականին բարդ կլինի մերժելը՝ եթե Ռուսաստանը համառի, քանի որ հակառակ դեպքում Հայաստանի հանդեպ կարող են կիրառվել ճնշման գործիքներ: Այդ մտավախությունն իհարկե կարող է ունենալ հիմք, հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը՝ Ռուսաստանի, որն այդօրինակ հարցերում առանձնապես տուրք չի տալիս «արարողակարգերին»:

Գործնականում սակայն, Հայաստանի համար այդօրինակ սպառնալիք կամ ռիսկ թերևս չկա և հարկ է այդ առումով հանդարտվել, իհարկե մտահոգությամբ հետևել ուկրաինական ուղղությամբ զարգացումներին, քանի որ դրանք մեզ համար պարունակում են այլ ռիսկեր, սակայն կենտրոնանալ Հայաստանի համար առավել առարկայական խնդիրների և ներքին կյանքում անելիքների վրա: Ի վերջո դրանք են, որ ձևավորելու են Հայաստանի արտաքին ու անվտանգության հարցերի դիմադրունակությունը: Ռուսաստանի համար Հայաստանից Դոնբասի ու Լուգանսկի ճանաչում ակնկալելը բացարձակապես անիմաստ է, քանի որ չի լուծում Մոսկվայի որևէ էական խնդիր: Փոխարենը, այդպիսի «պահանջի» կամ հարցադրման պարագայում Հայաստանը ստանում է Արցախի վերաբերյալ Ռուսաստանի առաջ լեգիտիմ հարցադրումների իրավունք, թե կարգավիճակի՝ անկախության ճանաչման, թե օկուպացված տարածքների առումով: Իհարկե հնարավոր է սպասել մանրախնդրություններ, ինչպես օրինակ արեցին  թվականին Սերժ Սարգսյանի հանդեպ, երբ ձիարշավի ՌԴ գավաթի խաղարկությանը Սերժ Սարգսյանին փաստացի թողեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահների ընկերակցությամբ:

Անշուշտ կարևոր է, որպեսզի Երևանը խուսանավի այդօրինակ վիճակներում հայտնվելուց, թեև նման պարագաները անշուշտ քաղաքական հետևանքի իմաստով հաղթահարելի են արևմտյան գործընկերների հետ աշխատանքի միջոցով: Հայաստանում պետք է ձևավորել և ամրապնդել այդօրինակ աշխատանքների համար անհրաժեշտ կադրային, ինստիտուցիոնալ և օրակարգային բազան: Սա է այժմ առավել կարևոր խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում