Thursday, 18 04 2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա

Արցախից տեղահանված ընտանիքը տուն է կառուցել և հաստատվել Վայոց ձորում

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 87 ընտանիք, որից 15-ը Արցախից տեղահանված ընտանիքներ են: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները այցելել են Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղ՝ Արցախից տեղահանված Հարությունյանների նորակառույց տուն:

Երեք տասնամյակ առաջ Հարությունյաններն այս գյուղում փորձել են կառուցել իրենց երազանքների տունը, սակայն ֆինանսական անբավարար միջոցներն  ու հանգամանքները փոխել են ընտանիքի ծրագրերը: Մի քանի տարի տևած շինարարությունը կիսատ թողնելով՝ Մկրտիչն իր ընտանիքով մշտական բնակության է տեղափոխվել Արցախի Քաշաթաղի շրջան: Կյանքը բարեհաճ չի եղել նաև այդտեղ: Երբ սկսվել է պատերազմը, Մկրտիչը որդիների հետ մեկնել է առաջնագիծ, իսկ կանայք և երեխաները տեղափոխվել են  անվտանգ վայր՝ Աղնջաձոր գյուղում գտնվող հին կիսակառույց:

Պատերազմի ավարտից հետո, Հարությունյանների որդիներից ավագն իր ընտանիքով մնացել է Արցախում, մյուսները վերադարձել են Վայոց Ձոր և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, շարունակել տարիների կիսատ գործը՝ կիսակառույցի շինարարությունը:

«Մեր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծածը պատերազմի պատճառով կորցրեցինք ու «կոտրած տաշտակին» վերադարձանք: Առանց օգնության շինարարությունն ավարտել ու նորմալ պայմաններում ապրել չէինք կարողանա: Չգիտեմ՝ հաջողություն ասեմ, թե ինչ, որ կարողացանք ստանալ ձեր աջակցությունը: Այսօր այտեղ ապրում ենք ութ հոգով, կարելի է ասել՝ երեք ընտանիքով. ես ու կինս, որդուս ընտանիքը, դստերս ընտանիքը: Հիմա, կարծես թե, պատրաստ ենք նոր սկզբին: Մեր երախտագիտությունն անսահման է», -ասել է ընտանիքի հայրը՝ Մկրտիչը:

«Այս ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հանդիպել ենք տարբեր ընտանիքների, որոնց անցած կյանքի ճանապարհը լի է եղել փորձություններով: Եկել եմ այն համոզման, որ եթե մարդիկ առաջնորդվեն միայն իրատեսությամբ՝ շատ խնդիրներ հնարավոր չի լինի հաղթահարել: Եթե մարդիկ չիմանան, որ գիշերվան հաջորդելու է լուսաբացը՝ ամեն ինչ տխուր կլինի: Լավատեսությունը շատ կարևոր է: Դա նպաստում է նրան, որ մարդու կամքն ամրանա: Ուրախ եմ տեսնել, որ բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր փորձություն է բաժին ընկել այս ընտանիքներին. կորցնել ամեն ինչ, ամեն բան սկսել նույն՝ 25 տարի առաջ թողած կետից հեշտ չէ, սակայն ուրախալի է տեսնել, որ այս ընտանիքների մեջ չի պակասում ավյունը, և հիասթափությունը թևաթափ չի անում այս մարդկանց: Մեզ մնում է իրենց կողքին լինել և մեր հնարավորությունների սահմանում օգնել՝ ոտքի կանգնել»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են արձանագրում հանրապետության տարբեր մարզերում: Տարիների գործընկերները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում