Կառավարությունը գումար կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին:
Կառավարությունը նման որոշում է կայացրել փետրվարի 23-ի հերթական նիստի ժամանակ: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
« Մասնավորապես այս որոշմամբ առաջարկվում է 1 միլիարդ 435 միլիոն դրամ հատկացնել մարզպետարաններին` 13 համայնքներում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Սանոսյանը: