Կառավարությունը քննարկում է փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ փակ տարածքներում ոչ թե պարտադիր կլինի, այլ խորհուրդ կտանք կրել դիմակ»,- ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը պահպանվելու դեպքում որոշ սահմանափակումներ կհանվեն, սակայն որոշ հաստատություններում, օրինակ` բժշկական կենտրոններում, դիմակ կրելը կմնա պարտադիր: