Չորս մարդ Է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով, որը տեղի Է ունեցել Հավայան Կաուայի կղզում: Այդ մասին, հաղորդել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանը:
Հեռուստաալիքի համաձայն, կործանումը տեղի Է ունեցել այն նույն մարզում, որտեղ տեղակայված Է զինափորձարանը: ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել Է, որ հետաքննում Է Sikorsky S-61N տեսակի ուղղաթիռի կործանման պատճառը: Ուղղաթիռը վարձակալվել Էր պարտավորագրով եւ շահագործվում Էր Croman կորպորացիայի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: