Նկատում ենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի որոշակի կայունացում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարարին խնդրելով ներկայացնել վիճակագրությունը։
«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ մենք գնում են կայուն նվազման։ Կարծես, «Դելտա» շտամը դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։