Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Ուկրաինայի հայ համայնքում բոլորն իրենց տեղում են, դուրս եկողներ չկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը:

Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք հավատարիմ ենք քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և չենք ենթարկվում սադրանքների: Մեր սահմանները հուսալիորեն պաշտպանված են, ստեղծվել է տարածքային պաշտպանության համակարգ, մեր գործընկերները աջակցում են մեզ: Եվ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, Ուկրաինան իրեն անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք է վերապահում: Մենք լավ տարբերում ենք սադրանքները ագրեսոր զորքերի հարձակումից: Ներկայումս քաոսային գործողությունների պատճառ չկա»։

Ստեղծված իրավիճակի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ, ով նկատեց, որ Ուկրաինայի համար Պուտինի երեկվա հայտարարությունից հետո առանձնապես որևէ բան չփոխվեց. «Միշտ էլ Ռուսաստանը ներկա է եղել Դոնեցկում և Լուգանսկում և հիմա ինքն իր համար լեգիտիմիզացրեց իր՝ այնտեղ գտնվելը։ Ռուսաստանն ամեն  երկրում ունի այդպիսի տարածքներ. Վրաստանում Օսեթիա և Աբխազիա ունի, հիմա էլ Ուկրաինայում Դոնեցկ և Լուգանսկ ունի, որոնց անկախությունը միայն ինքն է ընդունել:

Ուկրաինայի հայերի համար սա ոչ մի բան չի փոխում։ Մեզ համար բան չի փոխվել, համայնքի կյանքում նույնպես ոչինչ չի փոխվել»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, որը ողջունել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը, Նորիկ Գևորգյանն ասաց. «Արցախի նախագահի հայտարարությունը չենք մեկնաբանում, մենք՝ որպես Ուկրաինայի քաղաքացիներ, չենք ընդունում նրա այդ հայտարարությունը։ Սա շատ ցավալի հարց է»:

Հարցին, թե հիմա ինչպիսին է իրավիճակը Ուկրաինայում, արդյոք հայերը ցանկություն ունեն լքել երկիրը, նա պատասխանեց. «Իրավիճակը հիմա նորմալ է, բոլորն իրենց տեղում եմ, համայնքից դուրս եկողներ չկան, մարզերի, քաղաքների ղեկավարների հետ մշտական կապի մեջ ենք»:

Ինչ վերաբերում է Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում գտնվող հայերին, որոնք ՀՀ քաղաքացի են, նրանք անձնագրերի հետ կապված խնդիրներ ունեն: «Բանն այն է, որ Լուգանսկում մենք չունենք ՀՀ հյուպատոսություն, Ուկրաինան թե Դոնեցկում, թե Լուգանսկում հնարավորություն չունի ապահովել որևէ երկրի հյուպատոսության աշխատանքը: Այնտեղ մեր ժողովուրդը խնդիր ունի: Մենք՝ որպես համայնք, այս խնդիրը բարձրացրել ենք, և ԱԳՆ խոստացել է, որ այս հարցով կզբաղվի, բայց սա այս իրադարձությունների հետ կապված չէ:

Ով հնարավորություն ունի, դուրս է եկել, ով չունի՝ մնացել է։ Այսօր Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ Դոնեցկից և Լուգանսկից տարհանած մարդիկ հիմա հետ են վերադառնում»:

Նորիկ Գևորգյանը անհեթեթություն համարեց Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե Ուկրաինան մտադիր է հարձակվել Լուգանսկի և Դոնեցկի վրա: «Ուկրաինացիները ոչ մի ռազմական ակցիա չեն անում: Դա նոնսենս է, նորմալ մարդու ուղեղի մեջ չի տեղավորվի, որ Ուկրաինան ուզում է հարձակվել 150-հազարանոց ռուսական զորքի վրա»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում