Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Ռուսաստանի կիսված իշխանությունը. Պուտինին դժվար է թաքցնել «մախաթը»

Դոնբասի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցի համար հրավիրված ՌԴ անվտանգության խորհրդի հատուկ նիստը, որ տեղի ունեցավ փետրվարի 21-ին, արժանի է թերևս բավականին հանգամանալից ու մանրակրկիտ դիտարկման: Իհարկե հայտնի է, թե ինչ բովանդակություն ունեցավ նիստը և ինչ էր դրա արդյունքը: Սակայն, սա բոլորովին այն դեպքը չէ, երբ հայտնի է ֆիլմի ավարտը կամ խաղի վերջնական հաշիվը: ՌԴ ԱԽ նիստը ի ցույց դրեց ռուսական կառավարող էլիտայում եղած բավականին բազմիմաստ,  բազմաշերտ, ըստ էության կիսված իրավիճակն ու տրամադրությունները, որ արտահայտվեցին հնչած ելույթներում: Խոսքը բոլորովին հայտնի համացանցային զվարճանքի առարկա դարձած դրվագի մասին չէ միայն, որի «հերոսը» ՌԴ արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինն է՝ ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի գործընկերը: Այդ դրվագը դարձավ զվարճանքի առարկա,  մինչդեռ այն իր ամբողջության մեջ արտահայտում էր ռուսական վերնախավում առկա տրամադրությունների այսպես ասած երկփեղկվածության լայն խնդիրը: Այն հատկապես ընդգծված էր նույն Նարիշկինի, նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի, ուկրաինական հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կոզակի, արտգործնախարար Լավրովի, վարչապետ Միշուստինի ելույթներում: Նրանց ելույթներում բավականին ընդգծված էր Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ բանակցության անհրաժեշտության մասին շեշտադրումը: Ավելին, Պուտինն անգամ նրանցից որոշների հետ ունեցավ այսպես ասած «հակադրության» պահեր՝ ոչ միայն Նարիշկինի հետ հայտնի դրվագում: Այստեղից հետևություն՝ ակնառու էր, որ ՌԴ իշխող վերնախավի առանցքային մի շարք դեմքեր, այդ թվում հատկապես ամենաազդեցիկ համարվող Նիկոլայ Պատրուշևը, այդքան էլ ոգևորված չեն ճանաչման որոշումով, թեև հավանության են արժանացնում այն և նույնիսկ կոչ անում գնալ դրան:

Հետևաբար, ինչի՞ համար էր այդ թատրոնը, և գլխավորը՝ միթե՞ Պուտինը կարող էր այդ պարագայում գնալ միանձնյա որոշման, այն պարտադրելով վերնախավին: Չէ՞ որ ցանկացած որոշում պետք է ըստ էության հետագայում «սպասարկի» հենց այդ վերնախավը: Սա թերևս նշանակում է, որ Պուտինն այդուհանդերձ իր որոշման հարցում ունի այլ իշխանական հենարան: Ո՞րն է այն՝ Շոյգուն, ներքին գործերի նախարար Կոլոկոլցևն ու անվտանգության դաշնային ծառայության պետ Բորտնիկո՞վը, իրենց գեներալներով ու ենթականերով:

Անկասկած է, որ Պուտինն իր որոշման մեջ մենակ չէ, հետևաբար թերևս անկասկած է դառնում այն, որ Ռուսաստանի տնտեսա-ռազմա-քաղաքական կառավարող վերնախավը բաժանված է, ու այդտեղ լոկ Ուկրաինայի կամ Դոնբաս-Լուգանսկի հարց չէ, ինչպես բավականին ակնառու կերպով արտահայտում էին նրանք, ովքեր «մի կերպ» էին տալիս ճանաչման համաձայնություն: Այլ կերպ ասած, խոսքը վերաբերում է ռուսական պետական քաղաքականությանն ու ռազմավարությանը և ՌԴ անվտանգության խորհրդի նիստը գործնականում բավականին նրբորեն ի ցույց դրեց այդ հարցում վերնախավային խորքային տարաձայնություններն ու տարակարծությունները: Հարց է առաջանում, ինչու՞ էր պետք Պուտինին անել դա: Հազիվ թե նա չէր տիրապետում այդ տրամադրություններին և չէր պատկերացնում, որ դրանք կարող էին արտահայտվել: Իսկ գուցե նիստը բացի այսպես ասած բուն նպատակից, ուներ նաև այդ՝ հարակից կամ զուգահեռ նպատակը, ինչը պայմանավորված կամ թելադրված էր նրանով, որ Պուտինի համար այլևս ավելի ու ավելի բարդ է դառնում ներիշխանական «մախաթը պարկում պահելը»: Այդ հարցերը լոկ ներռուսական նշանակության հարցեր չեն և դրանք էական են միջազգային մասշտաբով, և առավել ևս այն շրջանակում, որ դիտվում է ռուսական որոշիչ ազդեցության գոտի: Հայաստանն այդ շրջանակում է և տեղի ունեցողը արժանի է դիտարկման, Հայաստանում, և թերևս նաև Արցախում ծավալվող ներքին զարգացումները գնահատելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում