Դոնբասում ռազմական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի տեսաուղերձին։
«Ռազմական իրավիճակը հանրապետություններում շարունակում է լարված մնալ: Ուկրաինական արկերը շարունակում են մտնել մեր քաղաքներ և գյուղեր՝ մահացու վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչներին»,- ասել է Պասեչնիկը տեսաուղերձում:
Լուգանսկի ղեկավարը կրկին կոչ է արել հանրապետության արական սեռի բնակչությանը տեր կանգնել Լուգանսկին։