ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը:
Հարցը դրվեց քվեարկության, սակայն ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարակեցին նրա թեկնածությանը: