Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Այս բարենպաստ իրավիճակում Արցախի ԱԺ-ն պարտավոր է դիմել ՌԴ-ին՝ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել են ՌԴ նախագահ Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշումը։ Ինչո՞ւ էր պետք նման հայտարարություն անել, հնարավոր չէ՞ր ձեռնպահ մնալ։

Չպետք է մոռանալ, որ ռուսական «խաղաղապահները»`այն է օկուպացիոն զորքերը որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն հատվածում, որտեղ դեռ տարածվում է մեր պետության ինքնիշխանությունը։ Օկուպացիոն զորքերը իրականում այլընտրանք են Արցախի ընտրված իշխանություններին, և ցանկացած պահի կարող են ապակայունացնել իրավիճակը, եթե Արցախի իշխանությունները լոյալություն չցուցաբերեն Ռուսաստանի նախագահի գործողություններին։ Եվ քանի որ և՛ նախագահը, և՛ ԱԺ նախագահը պատասխանատու են մեր քաղաքացիների ֆիզիկական և լոգիստիկ անվտանգության համար, նրանք պարտավոր էին ուղղակի այսպես արձագանքել, հարցն այն է՝ անմիջապես, թե կարելի էր մի փոքր սպասել։ Ինչ վերաբերում է Պուտինի և Ռուսաստանի կողմից «Լուգանսկի ու դոնեցկի ճանաչում» կոչվող ֆարսի իմ ընկալմանը, ապա ես խորապես համոզված եմ, որ սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որի նպատակն է զավթել անկախ պետության տարածքը։ Ակնհայտ է Ռուսաստանի ղեկավարության երկակիությունն ու ցինիզմը։ Նրանք իրենք են հրահրել ռազմական գործողություններ, ստիպել են քաղաքացիական անձանց փախուստի դիմել  և խաղաղ բնակիչներին փրկելու պատրվակով խախտել են միջազգային իրավունքը։ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂՀ-ի չճանաչման ֆոնին, երբ մեր ժողովուրդը ենթարկվեց իրական ցեղասպանության և միջազգային հանրության կողմից շտապ ճանաչման կարիք ուներ, Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ դա տեղի չունենա։ Ցինիզմն ու անբարոյականությունը ամենաբարձր աստիճանի դրսևորվեցին մեր ժողովրդի նկատմամբ, այժմ էլ ցինիզմի և ամբարտավանության  ամենաբարձր աստիճանը՝ Լուգանսկի ու Դոնեցկի անկախության  ճանաչմամբ Ռուսաստանի կողմից դրսևորվեց ողջ միջազգային հանրության և միջազգային իրավունքի նկատմամբ։

-Արդյոք Արցախում հաշվարկել են նման հայտարարության ռիսկերը։ Հարմար պահ չէ՞, որ Արցախի խորհրդարանը դիմի Պուտինին՝  Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Ընդհանրապես Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը Արցախի համար նախադեպային կարո՞ղ է լինել։

Իհարկե, ստեղծված բարենպաստ իրավիճակում խորհրդարանը կարող է և պարզապես պարտավոր է դիմել Ռուսաստանի ղեկավարությանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Բայց կարծում եմ, որ մեր խորհրդարանը նման համարձակություն չի ունենա, այնտեղ ամարձակ պատգամավորներ չկան։ Նրանք կվախենան Ռուսաստանի զայրույթից և Հայաստանի վարչապետի ցասումից։

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ հատվածին, ես կպատասխանեմ հետևյալ կերպ․ իհարկե, Ռուսաստանի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչումը կարող է օրինակ դառնալ Ռուսաստանի կողմից Արցախի անկախության հետագա ճանաչման համար, բայց երկարաժամկետ հեռանկարում, երբ բախվեն Ռուսաստանի շահերը Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ։ Այսօր, երբ միջազգային հանրությունը սկսում է կտրուկ (տնտեսական և քաղաքական) պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, նա ավելի քան երբևէ կարիք ունի Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության՝ պատժամիջոցների ազդեցությունը ինչ-որ կերպ նվազեցնելու համար։ Բայց ապագայում Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը մշտապես օրակարգային է։ Հարցն այն է, թե որքա՞ն շուտով կհայտնվի այդ հեռանկարը։ Արցախն ունի ճանաչման այլ հեռանկար՝ ճանաչում միջազգային հանրության կողմից Դոնեկցում ու Լուգանսկում Ռուսաստանի գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի գործողությունների լույսի ներքո՝ որպես ռազմական ագրեսիա, որի նպատակն է օկուպացնել Արցախի անկախ պետությունը։

-Արցախում չկա՞ արդյոք Ռուսաստանից եկող վտանգների գիտակցումը։ Բառացիորեն այսօր Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրել։Արդյոք սրա վտանգները արցախում չեն հաշվարկում։

Իհարկե կա։ Եվ մենք հաշվարկում ենք ամեն ինչ: Մենք գործ ունենք պոտենցիալ ագրեսորի հետ, ով օկուպացրել և ավերել է մեր երկիրը, խլել մեր ազատությունն ու մեր ընտրած ճանապարհով խաղաղ ապրելու իրավունքը։ Մենք նաև քաջ գիտակցում ենք, որ Արցախում ստեղծված իրավիճակը ծրագրված գործողություն է Ռուսաստանի կողմից, և հետևաբար մենք նրա ռազմավարական գոյության մաս ենք կազմում։ Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ Ռուսաստանի ներկայությունն Արցախում օգուտ բերի մեր ժողովրդին և ի վերջո դրդի Ռուսաստանի ղեկավարությանը ճանաչել ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եվ մենք բոլորս չպետք է մոռանանք, որ Արցախի ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի կոնֆերանսը, և այդ պատճառով մենք պետք է ակտիվորեն աշխատենք այս հարցի վրա թե՛ Ռուսաստանի, թե՛ աշխարհի առաջատար տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ առաջատար այլ երկրների, միջազգային միջկառավարական հաստատությունների հետ։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում