Wednesday, 24 04 2024
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

Ռուսաստանը չի ճանաչի Արցախի անկախությունը, ոչ էլ իրերի ներկա դրությամբ Հայաստանը նման ռեսուրս ունի

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, երեկ Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Այսօր արդեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շտապել է ողջունել Պուտինի որոշումը, շնորհավորել Դոնբասի ժողովրդին։ Ինչպե՞ս եք գնահատում։ Չի շտապո՞ւմ Արայիկ Հարությունյանը։

-Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Ռուսաստանի նախագահի երեկվա որոշումը, կարծում եմ, խորքային առումով համաձայնեցված էր։ Արևմուտքի համար դա անակնկալ չէր։

-Երեկվա իրադարձությունները շատերը փորձում են դրական քողի տակ ներկայացնել Արցախի ճանաչման համար։ Այնուամենայնիվ, ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում։

-Ռուսաստանը չի ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ էլ իրերի ներկա դրությամբ Հայաստանը նման ռեսուրս ունի։ Իմ տպավորությամբ, սակայն, Ռուսաստանը նաև չի հանձնի Արցախը։ Այս միջակայքում, հավանաբար, կունենանք դիվանագիտական հնարավորություն, բայց խնդիր է, թե որքանո՞վ կկարողանանք դա իրացնել։ Պետք է սպասել, թե ի՞նչ բնույթի և որակի փաստաթուղթ կստորագրեն Ռուսաստանը և Ադրբեջանը։

Արդյոք Հայաստանին կարո՞ղ է պարտադրվել ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։

-Ռուսաստանին այլևս պետք չէ՝ որևէ մեկը կճանաչի՞ Ղրիմի ռուսապատկանությունը կամ Դոնեցկի անկախությունը։ Կարող եմ կանխատեսել, որ կարճ ժամանակ հետո Դոնբասում կանցկացվի հանրաքվե, և տեղաշրջանը կմիավորվի Ռուսաստանին։

Այնպես որ Հայաստանը ոչ մի պարտադրանքի չի ենթարկվի։ Իսկ որ երկու շաբաթ առաջ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցող Ալիևն այսօր Մոսկվայում է, երևի պարտադրանքից էլ վեր մի իրողության արձանագրում պիտի գնահատել։

-Հայաստանն այս իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվի։

-Մեծ քաղաքականության համար չկա Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։ Կա Կասպյան-սևծովյան տարածաշրջան, որ ռուսներն անվանում են Անդրկովկաս, Արևմուտքը՝ Հարավային Կովկաս։ Դրված է այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական «պատկանելիության» խնդիր։ Հայաստանը չի կարող առանձին դիրքավորում ունենալ։

-Իսկ ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն, մեծ պատերա՞զմ։

Ո՞վ պիտի ում դեմ պատերազմի։ Դոնբասի անկախությունը Պուտինը ճանաչեց Ռուսաստանի ռազմավարական զինանոցի ցուցադրման ֆոնին։ Եվ շատ հստակ հասկացրեց, որ Ուկրաինան կամ կվերադառնա Մայր Ռուսիայի գիրկը, կամ կմասնատվի։ Դա կայացրած որոշում է։ Ավելի հավանական է, որ Կիևում իշխանափոխություն տեղի ունենա, եթե ուկրաինացիներն ուզում են մնալ որպես պետականակիր ժողովուրդ։

Պուտինը թվարկեց այն երկրները, որոնց տարածքներից է նաև «կարվել» Ուկրաինական ԽՍՀ-ը։ Այդ շարքում կան նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններ։ Իսկ ինչո՞ւ չպիտի նրանք չաջակցեն Ուկրաինայի մասնատմանը, եթե արդյունքում կարող են բաժին ստանալ։ Ընդամենը յոթանասուն տարի առաջ Ուժգորոդը ոչ ուկրաինական էր, ոչ՝ ռուսական։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում