Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

«Սուպերմեն» Ալիևի շարքային վախերը

Ադրբեջանական պրոպագանդան, որ անցնող օրերին արտահայտում էր վերահաս գունավոր հեղափոխության վտանգի շուրջ մտահոգություններն ու ահազանգերը, այժմ Ալիևի Մոսկվա այցի կապակցությամբ ազդարարում է նրա «ուժեղ լինելու հանգամանքը», հայտարարելով, թե ուժեղ Ալիևը գնում է ուժեղ Պուտինի հետ պայմանավորվելու և «Ալիև-Պուտին-Էրդողան» եռանկյունի ձևավորելու կամ ամրացնելու:

Բաքվի քարոզչամեքենայի այդ ջանքը գործնականում վերստին մատնում է Ալիևի վախերը, այդ թվում և ընկալումներից, որ ադրբեջանական հանրության շրջանում կարող է ունենալ Ռուսաստանի հետ ստորագրվող «դաշնակցային հռչակագիրը»: Այստեղ կա միանգամից մի քանի հանգամանք: Նախ, այդ ստորագրումը տեղի է ունենում Դոնբասի և Լուգանսկի ճանաչման մասին Պուտինի որոշումից հետո, որը հայտնվել է միջազգային հանրության կոշտ քննադատության թիրախում և այդ պայմաններում ընդամենը ժամեր անց Պուտինի առաջին հյուրը Ալիևն է, որն ունի Արցախի խնդիր և այնտեղ ռուս խաղաղապահների ներկայություն: Իսկ Ալիևն ու ադրբեջանական հանրությունը թերևս չեն մոռացել դեռևս 2020 թվականին Պուտինի անուղղակի, բայց խիստ թափանցիկ զգուշացումը՝ Աբխազիայի և Օսիայի օրինակով:

Պուտինը արցախյան իրադրության մասին տված հարցազրույցում անդրադարձավ այդ դրվագին և նշեց, որ ռուս խաղաղապահների դեմ գործողությունը հանգեցրեց Աբխազիայի և Օսիայի ճանաչման: Ահա այդ պայմաններում, Դոնբասի ու Լուգանսկի ճանաչման ակտի ֆոնին Ալիևը Մոսկվայում է և Պուտինի հետ ստորագրում է «դաշնակցային հռչակագիր»: Սա իհարկե բոլորովին լավ օրից չէ: Պարզապես, որքան էլ Ադրբեջանը արժանացավ ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի ռեվերանսին՝ գազի մատակարարման հարցում, այդուհանդերձ Ալիևը թերևս խորքային առումով պատկերացնում է, որ Եվրոպան չի կարող մնալ Ադրբեջանի և Թուրքիայի հույսին, հետևաբար Ադրբեջանի հանդեպ երախտագիտությունն ընդամենը Ռուսաստանի հետ ուկրաինական հարցում Վաշինգտոնի բարդ խաղի մի լոկալ բաղադրիչ էր՝ Եվրոպայի գազի հիմնական մատակարար դառնալու ԱՄՆ ռազմավարական ձգտման ճանապարհին: Սրան զուգահեռ, ԱՄՆ-ը փորձում է առաջ մղել մեկ այլ ռեգիոնալ ռազմավարական գիծ՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը, ու չնայած Անկարայի հավաստիացումներին, թե ամեն ինչ արվում և արվելու է Բաքվի հետ համաձայնեցված, Ալիևը անկասկած ամենից իրազեկներից է թե, ինչ խնդիրներ ունի 2023 թվականի նախագահի ընտրության «եզրագծին» մոտեցող Էրդողանը թե ներսում, թե արտաքին միջավայրում: Այդ պայմաններում Ալիևը փորձում է «ձվերի» մի մասը տեղափոխել ռուսական զամբյուղ, ընդ որում դրա համար թերևս առավել անպատեհ միջազգային իրավիճակում: Այս պայմաններում չի մնում այլ բան, քան պրոպագանդայի մակարդակում կերտել «սուպերմեն Ալիևի» կերպար և այն հնարավորինս թանկ վաճառել  ադրբեջանական հանրությանը, որպեսզի Մոսկվա այցն ու մոսկովյան հռչակագիրը թանկ չնստի Ալիևի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում