Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

Աշակերտները Հայաստանի և Արցախի համայնքների համար սկսում են 100 նոր ծրագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտները սկսում են 100 նոր ծրագիր Հայաստանի և Արցախի համայնքների համար։ Այս մասին հայտնում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամից:

«Մեծ գործ անող մեր փոքրերը, բացահայտելով իրենց համայնքներում առկա խնդիրները և հանդես գալով լուծումներով, իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար հանգանակության միջոցով կարողացել են հավաքել մոտ 20,000,000 ՀՀ դրամ։ Սա հնարավոր դարձավ աշխարհի 26 երկրներից շուրջ 1,000 բարերարների շնորհիվ»,-նշել է նախաձեռնություն համակարգող Սարա Դերդերյանը։

Սրանից բացի, 2020 թվականից մարզերում իրականացվել է ավելի քան 50 աշակերտական նախագծեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության (Change-Based Learning) արդյունքում։ Այս մեթոդաբանությունը տեղայնացվել է հիմնադրամի մոտ 150 գործընկեր-համայնքային դպրոցներում արտադասարանային խմբակների միջոցով։

Ըստ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Նառա Մագթաղյանի՝ կրթությունը ավելի լայն է, քան դաս-դասարանային համակարգով որոշակի ժամանակահատվածում գիտելիքի փոխանցումը։ Հայաստանում առաջին հերթին պետք է փոխել կրթության նկատմամբ վերաբերմունքը՝ նկատի ունենալով, որ այսօրվա աշակերտներն իրենց համայնքներում վաղվա առաջնորդներն ու որոշում կայացնողներն են։

Արդեն իսկ իրականացված տասնյակ ծրագրերից մեկը «Ջուր կյանքի համար» նախագիծն է։ Կաթնառատ գյուղի բնակչության ավելի քան 70%-ը օգտվում է աղտոտված գետի ջրից, և կաթնառատցի աշակերտներին հաջողվել է դա ահազանգել ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում (COP26)։ Աշակերտները նախաձեռնել են ջրի հիմնական աղբյուրի աղտոտվածության հետազոտություն և սկսել են իրազեկման արշավը՝ հատուկ պաստառներով համագյուղացիերին բացատրել են աղտոտված ջրի օգտագործման հետևանքները, իսկ երեխաների համար դպրոցներում տեղադրել են ջրազտիչներ։ Աշակերտները վստահ են, որ հետևողականորեն հասնելու են իրենց նպատակին՝ գյուղը կունենա խմելու մաքուր ջուր։

Նշվում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նախաձեռնությունների նպատակն է խթանել երեխաների նախաձեռնողականությունը՝ հնարավորություն ընձեռել նրանց գործնականում կիրառել դպրոցում ստացած իրենց գիտելիքները, ներգրավվել համայնքային կյանքում և դառնալ համայնքում դրական փոփոխությունների շարժիչ ուժը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում