Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցող ընկերությունը հերքում է գիտաշխատողների պնդումները

«Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ընկերությունը, որը ցանկանում է ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, պատրաստվում է դիմել դատարան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընկերությունից հայտնեցին, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների հայտարարությունները զրպարտանք են համարում։

«Գիտաշխատողները ասում են, իբր, մեր ներկայացուցիչը ասել է․ «ինչի է պետք այդ տարածքը, եկեք մենք ձեզ լավ պայմաններով տներ կտանք»: Այս հայտարարությունը զրպարտանք է, մենք պատրաստվում ենք դիմել դատարան։ Մեր իրավաբանները զբաղվում են այդ հարցով»,- նշեց «Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը։

Վերջինիս խոսքով՝ ԳԱԱ գիտաշխատողները ճիշտ չեն ներկայացնում իրողությունը՝ ասելով, որ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն այս պահին բնակելի շենքերից ամենաքիչը 400-500 մետր հեռավորության վրա է: Նա վստահեցնում է հեռավորությունը 150 մետր է։

Անդրադառնալով գիտաշխատողների հայտարարությանը, որ բազմաֆունկցիոնալ համալիրի աշխատակիցները ԳԱԱ տարածք են մտել, Մանուկյանը կրկին հերքում է։

«Մենք որևէ մեկի պարիսպը չենք հանել, մենք բոլոր աշխատանքները կատարում ենք սեփականության իրավունքով մեզ տրված տարածքում։ Ներխուժման մասին հայտարարությունները սադրանք են։ Ասեմ ավելին՝ այս պահին շինարարական աշխատանքեր չեն ընթանում, դա նույնպես ապատեղեկատվություն է։ Իրականացվում են հորատման աշխատանքներ»,- նշեց նա։

Մանուկյանը վստահեցրեց, որ ինստիտուտի մյուս ուղղությամբ՝ 100 մետր հեռավորության վրա, 4 բարձրահարկ շենք է կառուցվել։ Շեշտում է՝ եթե այդ շենքերի դեպքում վնաս չի հասցվել, նույն հեռավորության վրա գտնվող իրենց բազմաֆունկցիոնալ համալիրը ևս վտանգ չի ներկայացնի։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե ինչ-որ մեկը կարողանա ապացուցել, որ մեր աշխատանքների հետևանքով որևէ վնաս է հասցվել որևէ մեկին՝ կլինի դա տեխնիկա, թե նույնիսկ ասֆալտի ճաք, մենք փոխհատուցենք մեր կողմից պատճառված վնասը»,- վստահեցրեց Մանուկյանը։

Վերջինս շեշտեց, որ իրենք որևէ մեկի տարածքում որևէ աշխատանք չեն կատարում, ինստիտուտի տարածք մուտք չեն գործել և չեն էլ պատրաստվում։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ընդգծեցին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տալը չի նշանակում պարտադիր կառուցապատման թույլտվություն։

«Քաղաքապետարանի կողմից որպես փաստաթուղթ տրվել է միայն նախագծման թույլտվություն, որևէ այլ փաստաթուղթ այս պահին չկա։ Հետագայում թե ինչ լուծում կտրվի, ոնց կլինի ՝ չգիտենք։ Այսինքն` նախագծային փաստաթղթի տրամադրումը չի ենթադրում պարտադիր շինթույլտվության տրամադրում, բայց նաև չի էլ բացառում»,- նշեցին վարչությունից։

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վտանգի տակ է դնում կենտրոնի գոյությունը: Գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը:

Փետրվարի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում վերջիններս ներկայացրին, որ «Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել։ Ընկերությունը գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին։

«Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բազմաֆունկցիոնալ համալիրը պարզապես անհամատեղելի են մի շարք պատճառներով։ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1 մլն ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և էլ երբեք չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600․000 դոլար արժեցող սարքը, տարածաշրջանում եզակի է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Չնայած ինստիտուտը գիտահետազոտական է, և արտանետումներն արտադրողական չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է ինստիտուտի անմիջապես կողքը, բնակիչներն ամենայն հավանականությամբ ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու»,- նշում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։

Ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը վստահեցնում է, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը։ Գիտաշխատողներն առաջարկում են կառուցապատողին ընտրել այլ տարածք և հեռու մնալ այդ տարածքից։ Նրանք պնդում են՝ քանի դեռ Հայաստանը չունի նման շինություն, ապա գոնե եղածը չպիտի դրվի վտանգի տակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում