ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա նիստի ժամանակ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն ներկայացրեց։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։