Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․ Մի քանի դիտարկում ընթացիկ զարգացումների վերաբերյալ.
1. ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեռևս որոշում չկա, թե ինչ սահմաններով են ճանաչել ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն: Սա առանցքային հարց է ու կարող է կանխորոշիչ լինել հնարավոր զարգացումները:
2. Ճանաչման հրամանները ենթադրում են ԴԺՀ և ԼԺՀ սահմանների համատեղ պահպանություն, ինչը ենթադրում է ՌԴ ԶՈՒ զորքեր կտեղակայվեն այնտեղ:
3. Երեկ ստորագրված համաձայնագրերը ենթադրում են նաև ռազմաբազաների ստեղծում Դոնեցկում ու Լուգանսկում:
4. Ճանաչման որոշումը, չնայած երեկվա ողջ «բեմականացմանը», ՌԴ կողմից ծայրահեղ քայլ էր, ինչ որ տեղ նաև հարկադրված, ինչի կարճաժամկետ ու երկարաժամկետ հնարավորություններն ու մարտահրավերները խիստ վիճելի են:
5. Մենք և մի շարք երկրներ այդքան էլ նախանձելի իրավիճակում չենք: «Ընտրություն կատարելու» շրջանառվող թեզը ինքնախաբեություն է, սակայն ունենք ճիշտ և ճկուն դիրքավորման խնդիր և առաջիկայում տարբեր միջազգային հարթակներում լուրջ փորձություններ են սպասվում:
Շարունակելի: