
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ամռանը կարիերան շարունակի Մոսկվայի «Դինամոյում»։ Ռուսական մամուլը գրում է, որ մոսկովյան ակումբի մարզական տնօրեն Ժելկո Բուվաչն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» որտեղ ժամանակին ելույթ է ունեցել հայ ֆուտբոլիստը։ Նշվում է նաև, որ հենց Բուվաչն է ջանքեր գործադրում, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի «Դինամո»։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի «Դինամո» հնարավոր տեղափոխության վերաբերյալ այսօր արդեն տեղեկություն են տարածել իտալան լրատվամիջոցները։ Մասնավորապես Romapess-ը ինչպես նաև Football-Italia պաբերականները հավանական են հանարում, որ Մխիթարյանը ամռանը հեռանալով «Ռոմայից» պայամանագիր կկնքի մոսկովյան ակումբի հետ։ Օրեր առաջ էլ Calciomercato պարբերականը գրել էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական մեկ այլ ակումբ Մոսկվայի «Սպարտակը»։
Նույն աղբյուրի համաձայն «Սպարտակը» կապ է հաստատել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ «Ռոմայի» առանցքային խաղացողներ Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Զանիոլոն ամռանը կփոխեն ակումբային գրանցումը։ Այս մասին նախորդ շաբաթ գրել էր Football Italia պարբերականը։ Gazzetta dello Sport-ն էլ իր հերթին հայտնել էր, որ «Ռոման» Մոուրինյոյին 83 միլիոն ֆունտ կտրամադրի վերը նշված խաղացողներին փոխարինողներ գտնելու համար: Կարճ ցուցակում տեղ են գտել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» ներկայացուցիչ Մարկոս Սենեսին և «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին շատ էր խոսվում Իտալիայի չեմպիոնի կոչման համար պայքար մղող «Միլանի» և «Ինտերի» Մխիթարյանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության մասին։ Նշվում էր, որ հայ կիսապաշտպանը կարող է «Միլանում» հայտնվել նույնիսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Վերջին շրջանում սակայն վերը նշված ակումբների կողմից որևէ հստակ քայլ չկատարվեց։ Այս պահին Մխիթարյանի ապագան շարունակ է մնալ աորոշ։ Romanews-ի տեղեկություններով «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում հրաժարվել Մխիթարյանից ու էլի մի քանի առաջատար ֆուտբոլիստներից։ Ավելին, պորտուգալացի մասնագետը մտադիր է միջնորդել, որպեսզի «Ռոմայի» ղեկավարությունը վերանայի որոշումը՝ Մխիթարյանի, Էլ Շարավի և Վերետուի հետ կապված։ Ինչևէ, դեռևս նախորդ տարվա վերջին տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև մի շարք ռուսական ակումբներ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու «Կրասնոդարը»։
«Матч ТВ» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հայկական արմատներ ունեցող «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ և խոսել տեղափոխության հեռանկարների մասին: Այնուհետև մամուլում խոսվում էր, որ Մխիթարյանը Գալիցկու հետ զրույցում հասկացնել է տվել, որ մտադրություն չունի կարիերան շարունակելու Ռուսաստանում։ Ավելի ստույգ ընտանեկան հանգամանքներից ելնելով, հայ ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում։ Այլ աղբյուրներից հայտնի էր դարձել նաև, որ «Զենիթը» ևս ակտիվություն է ցուցաբերել Մխիթարյանին ձեռք բերելու հարցում, սակայն կրկին բացասական պատասխանի է արժանացել: «Կրասնոդարին» և «Զենիթին » Վերջին զարգացումները վկայում են, որ Մխիթարյանին մոտ ապագայում չենք տեսնի Ռուսաստանում։ Մի պահ խոսվում էր, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կարող է տեղափոխվել «Սևիլիա»։ Վերջինս սակայն ակտիվություն չցուցաբերեց ուստի Մխիթարյանի Իսպանիա տեղափոխվելու տարբերակը ևս քիչ հավանական է։ Քանի դեռ Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան մասնավորապես լրատվամիջոցների կողմից շարունակվելու է մեր ֆուտբոլիստին այսպես ասած այլ թիմեր «ուղարկելու» պրոցեսը։
Չգիտես ինչու լրատվամիջոցները Հայաստանի ազգային հավաքականի ավագին «ուղարկում» են ռուսական ակումբներ։ Հասկանալի է սակայն, որ Մխիթարյանը մտադիր չէ թոփ-առաջնություններում ելույթ ունենալուց հետո խաղալու ռուսական անհամեմատ ավելի թույլ լիգայում։ Մխիթարյանը գտնվում է լավ մարզավիճակում և դասում է Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններում շարքում։