Այսօր Վրաստանի տարածքային ջրեր` Բաթումի մտավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Gonzalez նավը: Ինչպես հաղորդել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը, ամերիկյան նավում կանցկացվեն վրաց-ամերիկյան համատեղ վարժանքներ: Ամերիկացի զինվորականների համար ծրագրված են մշակութային միջոցառումներ: Gonzalez-ը Վրաստանից կմեկնի դեկտեմբերի 2-ին,- հայտնում է INTERFAX-ը: