Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տեղի ունեցածը Ուկրաինայի տարածքի ռուսական դե-ֆակտո օկուպացիայի «օրինականացման» վտանգավոր փորձ է․ Հանուն Հանրապետության

Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում ընդունեց Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի՝ ռուսական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գործող խամաճիկային կազմավորումները ճանաչել որպես «անկախ պետություն», առաջնորդվելով կայսերական ֆանտոմային ցավերով եւ կոպտորեն խախտելով միջազգային նորմերը եւ իրավունքը։ Տեղի ունեցածը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ռուսական դե-ֆակտո օկուպացիայի «օրինականացման» վտանգավոր փորձ է, որը կարող է ճակատագրական դեր խաղալ ներկայիս Ռուսաստանի Դաշնության ապագայի համար։ Սառը պատերազմից հետո ավելի քան երբեւէ մեծ է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային պատերազմի վտանգը, վտանգի տակ է միջազգային եւ եվրոպական անվտանգությունը եւ խաղաղությունը, եւ դրա պատասխանատվությունն ուղղակի ընկնում է Վլադիմիր Պուտինի գլխավորած՝ նախորդ դարի սեւհարյուրակային մտածողությամբ առաջնորդվող նախկին ԿԳԲ-ականների կոռումպացված խունտայի վրա։

Իրավիճակը հղի է 1945 թվականից հետո աննախադեպ հետեւանքներով՝ տասնյակ հազարավոր զոհերով, միլիոնավոր մարդկանց խեղված ճակատագրերով, աշխարհակարգի կործանմամբ, ինչը գոյաբանական մակարդակի ապառնալիքի տակ է դնում Եվրաատլանտյան տարածքի ցանկացած պետության, առաջին հերթին՝ հետխորհրդային երկրների, եւ դրանցից առավել խոցելի վիճակում գտնվող՝ աղետալի պատերազմ վերապրած Հայոց Պետականությունը։

Իրավիճակի սրացմանը զուգընթաց, զորավարժությունների քողի տակ տեղի է ունենում բելոռուս ժողովրդի մեծ ողբերգությունը, որի ինքնակոչ եւ ռուսական սվինների վրա նստած բռնապետ Լուկաշենկոն «միութենական պետության» անվան տակ զոհաբերում է իր երկիրը վերածնված ռուսական կայսերապաշտությանը։ Սա ուղղակի սպառնալիք է մեր երկրի Ազատությանը, Անկախությանը, Ժողովրդավարությանը, որը ձեռք է բերվել Հայ Ժողովրդի բազում զրկանքների եւ անհավասար պայքարի գնով։

Բռնաճնշումների ենթարկելով ցանկացած ընդդիմախոսություն, ազատ մամուլ, ազատ խոսք, երկրում օրուելյան իրականություն ձեւավորելով, գեբելսյան ձեռնարկներով առաջնորդվող պրոպագանդան սանձազերծելով, վերակենդանացնելով մեծապետական շովինիզմի եւ ստալինիզմի ուրվականները, ռուսական կայսերապաշտությունը վերածվել է Հայոց Պետականության՝ Հայաստանի Հանրապետության, մեր իրավունքների եւ ազատությունների, մեր ապրելակերպի թիվ մեկ սպառնալիքի։

Ելնելով վերոնշյալից, Հանուն Հանրապետության կուսակցությունը․

– խստորեն դատապարտում է Կրեմլի այս անօրինակ անպատասխանատու եւ հանցավոր քաղաքականությունը եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության՝ համաժողովրդական մանդատ ունեցող իշխանությանը որեւէ կերպով չընկրկել որեւէ ճնշման առաջ, առաջնորդվել բացառապես մեր Անկախ Պետականության շահերով, հենվելով 1991 թվականի հանրաքվեին Հայ Ժողովրդի՝ մեկընդմիշտ արտահայտած միասնական կամքի վրա, ոչ մի դեպքում թույլ չտալ որեւէ քաղաքական, ռազմաքաղաքական, բարոյական եւ այլ կարգի ուղղակի կամ անուղղակի աջակցություն Կրեմլի արկածախնդրությանը։  Հակառակ դեպքում, դա ուղղակի վերջ կդնի Հայաստանի՝ որպես Ազատ, Անկախ եւ Ժողովրդավարական երկրի բարի համբավին, անդառնալի խզում կառաջացնի Հայաստանի եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ հարաբերություններում;

– պահանջում է ՀՀ Կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցներ, ուղղված ՌԴ կողմից օկուպացված տարածքներում բնակվող և հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի հայրենադարձությանը եւ Հայրենիքում նրանց կեցության նվազագույն պայմանների ապահովմանը, համապատասխան կոչով դիմելով նաեւ Սփյուռքին;

– առաջարկում է ՀՀ Կառավարությանը եւ Ազգային Ժողովին ներքին եւ արտաքին անվտանգության օրակարգով՝ հրատապ կարգով խորհրդակցություններ նախաձեռնել ԵՄ ղեկավարության, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ, ինչպես նաեւ ՀՀ հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ, ուղղված ռազմաքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, հաղորդակցային մարտահրավերները հաղթահարելու ընդհանուր հենք ձեւավորելուն;

– վերահաստատում է կուսակցության պատրաստակամությունը ողջ ներուժով լծվելու մեր Պետականության պաշտպանության գործին եւ այս նպատակին հասնելու համար առաջարկում է և պատրաստ է ցանկացած ձևաչափով համագործակցության;

– կոչ է անում Հայաստանի հանրությանը եւ քաղաքական ուժերին դրսեւորել սթափություն, խորապես գիտակցել Պետականության պաշտպանության բացարձակ առաջնահերթությունը, դրսեւորել սառնասրտություն եւ ավելի քան երեսունամյա Անկախությանը վայել պետական մտածողություն եւ քաղաքական հասունություն;

– հայտարարում է, որ վերը նշված օրակարգով պատրաստ է համագործակցության քաղաքական ուժերի, հանրային լայն շրջանակների հետ։

Հայաստանը թեւակոխել է իր պատմական ընթացքի ամենադրամատիկ ժամանակաշրջանը, որի հանգուցալուծման պատասխանատատվությունը կրում ենք յուրաքանչյուրս։ Հայաստանի այսօրվա ընտրությունը կանխորոշելու Հայ Ժողովրդի բազմադարյա պատմության հետագա ընթացքը։ Ի գո՛րծ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

22.02.2022 թ

Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում