Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Մեծ պատերա՞զմ. Պուտինը ստորագրեց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ստորագրեց Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը: Հրամանագրից բացի, Պուտինն ու այդ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները ստորագրեցին գործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը, որոնց վավերացման առումով Պուտինը դիմեց Պետդումային, կոչ անելով վավերացնել հնարավորինս արագ: Այդպիսով, շաբաթներ կամ ամիսներ զարգացող ուկրաինական ճգնաժամը ակնհայտորեն մտնում է վերջին փուլ, հանգուցալուծման դեռևս իհարկե ոչ ամբողջական պատկերով: Ոչ ամբողջական այն պատճառով, որ պարզ չէ, թե ի՞նչ սահմաններով է Պուտինը ճանաչում ինքնահռչակ հանրապետությունները: Ավելին, Պուտինի ուղերձի բովանդակությունը առնվազն հարց է առաջացնում, թե արդյո՞ք Ռուսաստանը «բավարարվելու» է միայն այդքանով, թե՞ դա պարզապես «մուտքի իրավական հիմքն» էր, որից հետո արդեն այդ տարածքներից Պուտինը ռազմական փոխօգնության անվան տակ կիրականացնի ագրեսիվ ռազմական գործողություններ Ուկրաինայի այլ շրջանների հանդեպ: Ընդ որում, ՌԴ նախագահի ուղերձից առաջ տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում ՌԴ ներքին գործերի նախարար Կոլոկոլցևը հայտարարեց, որ պետք է ճանաչել այդ ինքնահռչակ միավորների անկախությունը այն սահմաններով, որոնք եղել են մինչև Ուկրաինայի «յուրացում»: Խոսքը ըստ էության Դոնեցկի և Լուգանսկի ամբողջական շրջանների մասին է:

Բանն այն է, որ ներկայումս շփման գիծ ասվածը անցնում է ամբողջական շրջանների տարածքի կեսից էլ պակաս հատվածով: Այսինքն, դե ֆակտո Ուկրաինայի վերահսկողությունից դուրս հատվածը Լուգանսկի և Դոնեցկի շրջանների կեսից էլ պակաս հատված է: Ըստ այդմ, հարց է առաջանում՝ Ռուսաստանը դիտարկելու՞ է կարճ ժամանակում այսպես ասած ամբողջական սահմաններ դուրս գալու տարբերակը: Եթե այո, ապա դա նշանակելու է իսկապես մաշստաբային ռազմական գործողությունների վտանգ, որովհետև ուկրաինական բանակը բնականաբար դիմադրելու է և Պուտինին հարկ կլինի կամ լուծել դա ռազմական ճանապարհով, կամ այդ հարցը թողնել այսպես ասած Արևմուտքի հետ սակարկության: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը կենտրոնացրել է մեծ քանակի զորախումբ, անկասկած է, որ ռազմական սցենարը դիտարկվում է իբրև շատ հավանական:

Կլինի, թե ոչ, սա ցույց կտան թերևս առաջիկա ժամերը, հաշվի առնելով այն, որ Պուտինը իր ուղերջի վերջում գործնականում վերջնագիր ներկայացրեց Ուկրաինային՝ դադարեցնել դոնբասի և Լուգանսկի ուղղությամբ ռազմական սադրանքները, կամ կրել հետագա ծանր զարգացումների համար ամբողջ պատասխանատվությունը: Ուկրաինան օրվա ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ չի իրականացնում ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ որևէ ռազմական ագրեսիա կամ հարձակում: Միաժամանակ, ռուսական քարոզչությունը արդեն երկու օր է, ընդ որում ժամ առ ժամ խտացնող գույներով ներկայացնում էր այդ տարածքների զանգվածային թիրախավորման, ուկրաինական դիվերսիոն փորձերի պատկեր, անգամ Ռուսաստանի սահմանների նկատմամբ: Այդ ամենն անշուշտ ճանաչման մասին ավելի վաղ կայացրած որոշման քարոզչական նախապատրաստությունն էր, որպեսզի որոշումն ու փաստորեն պատերազմի տիսկի մեծացումը Ռուսաստանի հանրության շրջանում ունենա «ռազմահայրենասիրական աջակցություն» և լեգիտիմություն: Հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի այդ քարոզչությունը, արդեն ռազմական փուլին անցնելու համար: Արևմտյան երկրներն ու գործիչները հայտարարել են, որ ճանաչման որոշմանը կհաջորղի հավաքական ու խիստ պատասխան պատժամիջոցների տեսքով: Սակայն թերևս կասկած չկա, որ ՌԴ նախագահ Պուտինի համար այդ ամենը կանգնեցնող չէ, քանի որ նա հաշվարկել է իր քայլերի հնարավոր հետևանքները և մասնավորապես պատժամիջոցները: Առավել ևս, որ Արևմուտքը առ այսօր ձեռննպահ է մնացել Ռուսաստանին միջազգային ֆինանսական վճարային SWIFT համակարգից անջատելու կամ նավթագազային էմբարգոյի ենթարկելու սպառնալիքներից, ինչը թերևս կարող էր լինել ՌԴ համար ամենացավոտը: Այդ հանգամանքը ի դեպ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք կա լռելյայն որոշակի «փոխհամաձայնություն» իրավիճակի հանգուցալուծման որևէ ռազմական ճանապարհի շուրջ, այսպես ասած սահմանված շրջանակով:

Տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահ Բայդենը ուկրաինական իշխանության հետ քննարկել է իրավիճակի որոշակի զարգացման դեպքում նախագահ Զելենսկու Կիևից էվակուացման հնարավորության մասին: Այդ ամենում թերևս ուշադրության արժանի դետալ է և այն, որ Պուտինը փաստորեն այսպես ասած «վճռական գործողության» անցավ Պեկինում ձմեռային օլիմպիադայից հետո, որի բացմանը մեկնել էր Չինաստան և հանդիպել նաև այդ երկրի նախագահին, ինչի արդյունքում թողարկել էին համատեղ մեծ հռչակագիր: Պուտինը «չապականեց» պեկինյան օլիմպիադան, և արդյո՞ք դրա դիմաց ստացավ ուկրաինական ուղղությամբ ագրեսիվ գործողությունների դեպքում տնտեսական հարվածներին դիմակայելու խոստում Սի Ցզինպինից: Թե՞  նրան պարզապես փակուղի մտցրին ու բարդ կանխատեսելի ելքով պատերազմի մղեցին ԱՄՆ ու Չինաստանը «համատեղ»: Ոչ ամեն ինչ, սակայն շատ բան ավելի պարզ կդառնա շատ շուտով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում