Մոսկվան շիկացնում է ռազմական եւ քարոզչական իրավիճակն Ուկրաինայի շուրջ, բարձրացնելով խաղադրույքները։ Հայտնի է դարձել, որ Բելառուսում ռուսական զորքի զորավարժությունները երկարաձգվում են։ Զորավարժություններ են անցկացրել նաեւ ռազմավարական զսպման ուժերը։ Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Արեւմուտքը պետք է լուրջ վերաբերվի ռուսական պահանջներին։ Փետրվարի 22-ին Պետական դուման քննարկելու է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խոսվում է նաեւ այդ օրերին Ուկրաինայի դեմ խոշոր սադրանքների կազմակերպման մասին։ Լարվածության ավելացումն ինչո՞վ է պայմանավորված, ո՞ւմ նախաձեռնությամբ խախտվեց համեմատաբար կայուն վիճակը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ: