Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Պուտինին ներքին լսարանի համար նոր թշնամի է պետք. «Ամենախիստ միջոցներն» ընդդեմ միգրանտների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ամենախիստ միջոցները ձեռնարկել անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ: Նա խոստացել է՝ դաժան հետևանքներ կլինեն նաև հանցավոր խմբերի համար, որոնք իրենց հանցավոր բիզնեսը կառուցում են անօրինական միգրացիայի վրա։ Ցանկացած օրենքի խախտում  կամ ապօրինի աշխատանքային գործունեություն Ռուսաստանից արտաքսման և ապագայում ՌԴ մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման համար հիմք են հանդիսանալու։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն։

Ռուսաստանում գտնվող հայ միգրանտները, եթե  պարտավոր են մուտքի պահից 30-օրյա ժամկետում անցնել բուժզննում՝ 9 հիվանդություններով, հանձնել մատնահետք, սքանավորել ափը, եթե չունեն մշտական գրանցում։ Իրականում այս դեպքում էլ մի շարք խնդիրներ են առաջանում, քանի որ մատնահետք չեն կարողանում հանձնել, քանի որ տարբեր բժշկական կենտրոններ, հատկապես ՌԴ ծայրամասերում, չունեն համապատասխան սարքեր։

«Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս նախորդ տարվա փետրվարին ինքը տեղեկացրել էր, որ 63 կետից բաղկացած փոփոխություններ են նախատեսվում Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ. «Դրա մեջ մտնում են, օրինակ, պետության հետ լոյալության համաձայնագիր կնքելը, ID քարտ ունենալը, որը հնարավորություն է տալու հետևել միգրանտին, ես ավելի քան վստահ եմ, որ սա հիմք է ստեղծում այդ փոփոխություններն ուժի մեջ մտցնելու համար: Այդ փոփոխությունները ուժի մեջ են մտել դեկտեմբերի 29-ին: Նոր սկսել են կիրառվել այդ փոփոխությունները, հետևաբար, սրա հետ կապված դեռ որևէ արձագանք չկա: Շատ ավելի ուշ կարող ենք արձագանքների մասին խոսել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ փաստը, որ Պուտինի մակարդակով արձագանք կա միգրացիոն օրենսդրության փոփոխություններին, ենթադրելի է, որ դա ազդեցություն ունենալու է միգրանտների, այդ թվում հայ միգրանտների վրա, Բեժանյանն ասաց. «Իհարկե, և հիմա հող են նախապատրաստում այդ փոփոխությունները կիրառության մեջ դնելու համար: Պուտինի այդ հայտարարությունը, միանշանակ կարող եմ ասել, կապ ունի Ուկրաինայում պարտվելու հետ: Այդ պարտությունից հետո ներքին լսարանի համար նոր թշնամի է պետք, ամենահարմար տարբերակը միգրանտներն են:

Հունիսի դրությամբ մենք ունեինք 61 հազար հայ միգրանտ, երբ պաշտոնական տվյալներով նրանք դարձել էին անօրինական: Հիմա թե նրանց թիվը որքան է, կդժվարանամ ասել»:

Նա մի քանի թվային տվյալներ բերեց 2021 թվականին միգրացիոն շրջանառության վերաբերյալ. «2021-ի ընթացքում 578 779 ՀՀ քաղաքացի օրինական միգրացիոն հաշվառման է կանգնել ՌԴ տարածքում: Նրանցից 389 809-ը եղել են աշխատանքի նպատակով մեկնածները: Դեկտեմբերի 31-ի դրությամբ հայ միգրանտներից 426 254-ը արդեն միգրացիոն հաշվառումից դուրս էին եկել: Այսինքն՝ նրանք ամենայն, հավանականությամբ, լքել էին երկրի տարածքը: Եթե իմ նշած 587 հազարից հանենք այս թիվը, կտեսնենք, թե որքանն են մնացել ՌԴ տարածքում:

Այստեղ մեկ ուրիշ կա մտահոգող, որ 2021 թվականին 46 931 անձ ստացել է ՌԴ քաղաքացիություն: Սա ավելին է, քան նախորդ 5-6 տարիների ընթացքում»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում