Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոսին»:
Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները Վլադիմիր Պուտինին խնդրել են նաև դիտարկել համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանության ոլորտի հեռանկարները: