Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Բացառված է, որ Քննիչ հանձնաժողովում մենք գործենք առանց ձայնի իրավունքի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

Պարոն Նորիկյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի արդեն երկրորդ նիստն է տեղի ունեցել: Հիմա արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները համաձայնել են հանձնաժողովում լինել առանց ձայնի իրավունքի՞, թե՞ ձայնի իրավունք ունենալու են:  Ինչպե՞ս է դա կարգավորվել:

Նման բան չի կարող լինել, որ մենք առանց ձայնի իրավունքի այդ հանձնաժողովում աշխատանքային գործունեություն ծավալենք: Դա իմ պարագայում բացառված է, կարծում եմ՝ մյուսների պարագայում՝ նույնպես: Մ«ենք ակնկալում ենք, որ քննիչ հանձնաժողովն առաջիկա օրերին կհստակեցնի ու կներկայացնի այն իրավասությունների շրջանակն ու լիազորությունների ծավալը, որի շրջանակներում մենք աշխատելու ենք և ըստ այդմ էլ, մենք մեր վերջնական դիրքորոշումը կարտահայտենք: Ես ինքս ակնկալում եմ, որ մեր լեգիտիմության, մեր իրավական անխոցելիության շրջանակը կներկայացվի քննիչ հանձնաժողովի կողմից, որպեսզի որևէ մեկի կողմից որևէ շահարկում թույլ չտրվի մեր գործունեության լեգիտիմության առումով: Ինչ վերաբերում է աշխատանքին, բնականաբար, դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ակնհայտ է, որ այս հանձնաժողովն ունի լրջագույն դերակատարություն, և ակնկալում ենք, որ հանձնաժողովի գործունեությունը կտա շատ ու շատ հարցերի պատասխան, բայց ես ուզում եմ, որ մեր հանրությունը լեգիտիմ ակնկալիք ունենա հանձնաժողովից այն առումով, որ այդ հանձնաժողովն ընդամենը Սահմանադրությամբ ամրագրված իրավակարգավորումների համատեքստում փաստերի պարզման լիազորություն ունեցող, այդ փաստերի պարզման վերաբերյալ համապատասխան եզրակացություններ անելու հանձնաժողով է, ոչ ավելին: Ուրիշ լիազորություն այդ հանձնաժողովը չունի: Չունի իրավունք որևէ մեկին մեղավոր նշանակելու, որևէ մեկին պատժելու, և ես ակնկալում եմ, որ մեր հանրությանը կներկայացվի այդ հանձնաժողովի իրական հնարավորությունների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն, որպեսզի վերջնարդյունքում մեր հանրությունը հերթական անգամ կոտրած տաշտակի առջև չկանգնի այն առումով, որ այլ բան էր ակնկալում հանձնաժողովից, բայց այլ վերջաբանի ականատես եղավ:

-Դուք այդ հանձնաժողովի ղեկավար կազմի հետ խոսե՞լ եք: Նշվում է, որ այդ հանձնաժողովում արտախորհրդարանական ուժերի մասնակցություն ապահովելու համար ԱԺ կանոնակարգ օրենքում պետք է փոփոխություն լիներ, որ ձայնի իրավունք ունենար: Քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, ինչպիսի՞ իրավունքներ կտան արտախորհրդարանական ուժերին:

 -Ընդամենը մեկ բան ասեմ։ Հաշվի առնելով հանձնաժողովի առանձնահատկությունը, գաաղտնիության բաղադրիչը, ձեռնպահ կմնամ լրացուցիչ տեղեկատվություն հայտնելուց, բայց վստահեցնում եմ ձեզ, որ իմ կողմից ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ հրավիրվել է իրավասու շրջանակի ուշադրությունը և անկեղծ ասում եմ, որ ես որևէ անօրինական գործընթացի չեմ մասնակցելու։ Ինձ համար շատ հստակ է, ակնկալվում է, որ հանձնաժողովը կներկայացնի այն իրավասությունների և իրավական հիմքերի շրջանակը, որի շրջանակներում ես անձամբ մասնակցություն կունենամ։ Եթե ես զգացի, որ այնտեղ իմ մասնակցությունը կամ գործունեությունը լեգիտիմ չէ կամ կասկածի տակ է դնում առնվազն իրավական տեսանկյունից, հետևողական կլինեմ իմ դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։
Այսօր որևէ բովանդակային հարց չի քննարկվել, ընթացակարգային է եղել, և կարծում եմ, որ դեռևս ամեն ինչ առջում է, և տեսանելի ապագայում մենք կունենանք հնարավորություն առավել բովանդակային քննարկելու։

-Անձամբ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանձնաժողովից, երբ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում, իսկ արտախորհդարանական ընդդիմության հետ կապված դեռ պարզ չէ, թե որքան հնարավորություն կտրվի։

 -Ես հորդորում եմ խորհրդարանական ընդդիմությանը լիարժեքորեն ընդգրկվել այս գործընթացում, սա ՀՀ ապագայի համար կարևորագույն գործառույթ է, և անկախ քաղաքական դիրքորոշումներից, մեկը մյուսի նկատմամբ ունեցած վերապահումներից ես ակնկալում եմ, որ այս գործընթացին ներգրավի քաղաքական առավել լայն շերտ, որպեսզի մենք կարողանանք պետության համար աղետի վերածված պատերազմական գործողությունների վերաբերյալ արդյունքներ ունենալ։

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում