Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափը կբարձրանա․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարի բյուջետային հայտում կներկայացնի ուսուցիչների աշխատավարձերի  դրույքաչափի փոփոխության, հավելավճարի սահմանման նոր մոտեցումներ, որոնք թույլ են տալու գնալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին։  Այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը վստահեցրեց, որ նոր նախագծով կարևորվում է, որ բոլոր դպրոցները համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։

«Նախատեսվում է ատեստավորման տարակարգերի շնորհման մեխանիզմների ամբողջական վերանայում, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն։ Եկող տարվա բյուջետային հայտում կներկայացնենք ուսուցիչների դրույքաչափի փոփոխության և նաև հավելավճարի սահմանման նոր մոտեցումները, որոնք պետք է թույլ տան գնալ մինչև 400 հազար աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին»-նշեց Անդրեասյանը։

Վերջինս կարևորեց պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների հայտնաբերումը: Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն ֆորմալ ընդգրկվածության մասին է, այլ նաև արդյունավետ ընդգրկվածության։

«Մենք սահմանել ենք, որ ուսումնառության արդյունքներ-ուսումնառության տևողություն  հարաբերակցությունը 8,3 տարի է՝ ըստ համաշխարհային բանկի չափումների։ Սա նշանակում է, որ մեր երեխաները սովորում են 12 տարի, բայց կրթական արդյունքը, որն ունեն, հավասար է 8,3 տարվա։ Մեր հիմնական նպատակն է, որ այս հարաբերակցությունը հասցնենք 11,5 տարվա։Այսինքն 12 տարի սովորելու տևողությունը համարժեք լինի 11,5 տարվա»- ասաց նա։

Կառավարությունը նախատեսում է 2026-ի ավարտին ունենալ հիմնանորոգված, վերակառուցված, վերանորոգված առնվազն 300 դպրոց, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ և պայմաններ։ Ինչպես նաև նախատեսված է, որ բոլոր դպրոցները ունենան անհրաժեշտ բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում