Wednesday, 24 04 2024
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Մասնագետները Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել են ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության ոլորտում

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից 2021թ-ին մշակվել է 9 բովանդակային նյութ՝ աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ: Փետրվարի 21-ին մանկավարժահոգեբանական կենտրոնում մասնագետները ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել են ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության ոլորտում:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը ասաց, որ ձեռնարկների նպատակն է ՀՀ-ում հանրակրթության ոլորտում ներառական կրթության որակյալ իրականացումը, յուրաքանչյուր սովորողի առավելագույն մասնակցության ապահովումը և ուսուցչին մեթոդական աջակցության տրամադրումը:

«Քանի որ ձեռնարկները նորություններ են մեզ մոտ, մենք սեպտեմբերի 1-ից մեկ կիսամյակ պիլոտային ծրագրով դրանք կիրառել ենք հանրապետության 11 դպրոցներում: Կարևոր էր այն, որ պիլոտային ծրագրին մասնակից են եղել և ծնողները, և սովորողները, և ուսուցիչները, ովքեր վերապատրաստումներ են անցել, թե ինչպես կիրառել այդ նյութերը: Փորձել ենք հետադարձ կապ պահել նաև ծնողների հետ հասկանալու համար, թե ինչքան արդյունավետ են երեխաները դրանք օգտագործում: Եվ, իհարկե, երեխաների զարգացման դինամիկան ենք գնահատել, թե սկզբում ինչպես էին աշխատում դասերի ընթացքում և հետո այս նյութերի կիրառման արդյունքում ինչպես են աշխատում»,- ասաց նա:

Տնօրենը հավելեց, որ պիլոտային ծրագրի արդյունքները գրանցելուց հետո դեկտեմբերին ամփոփել, վերջնական շտկումներ են արել և նորից վերահրատարակել են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս նյութերը շատ սպասված էին և կարևորեց մի քանի ձեռնարկներ, որոնք մշակվել են, օրինակ՝ «Ուսուցչի օգնականի ձեռնարկ»-ը: «Ուսուցչի օգնականի հաստիքը մեզ մոտ ներդրվել է դպրոցներում համընդհանուր ներառական կրթության անցնելու ժամանակ, բայց մեր դիտարկումները ցույց են տվել, որ ոչ բոլոր դպրոցներում է, որ ուսուցչի օգնականները լավ պատկերացնում են իրենց անելիքները: Այս ձեռնարկը կնպաստի և կոգնի, որ օգնականները ավելի արդյունավետ իրականացնեն իրենց գործունեությունը: Շատ կարևորում եմ, որ յուրաքանչյուր դպրոց կստանա ձեռնարկը, իսկ հետագայում կփորձենք անել այնպես, որ յուրաքանչյուր ուսուցչի օգնական ունենա իր անձնական ձեռնարկը»,- ասաց փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը շատ կարևորեց կոնկրետ ուսումնական նյութերը, քանի որ շատ խոսվում է այն մասին, որ ներառական կրթության պայմաններում պետք են նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ երեխաների կարիքներին, բայց այդպիսի նյութերը փաստացի բացակայում են մեր դպրոցներում: Նրա խոսքով՝ ներկայացված ձեռնարկների և նյութերի շարքում կան նաև նման նյութեր, որոնք շատ պրակտիկ ցույց են տալիս, թե ինչպես կարելի է կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների հետ աշխատել հիմնական առարկայական դասընթացներ շրջանակներում:

«Ձեռնարկները մշակելիս պահպանվել են միջազգային բոլոր ստանդարտները, որոնք պետք է օգնեն խուսափել որևէ պիտակավորումից, որ երեխաները իրենց վատ իմաստով չհամարեն տարբերվող»,- անփոփեց փոխնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում