Thursday, 06 10 2022
Ալիևը ցանկանում է սահմանազատում 1918-20թթ․ քարտեզներով, սակայն 44-օրյա պատերազմի շրջանակներում արդարանում էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով․ Մարուքյան
«Ափսոսում ենք, որ դա տեղի չի ունենա»․ Փաշինյանը Պրահայում չի հանդիպի հայ համայնքի հետ
15:10
Կատարի էմիրն ընդհատել է այցը Չեխիա և վաղաժամկետ լքել Պրահան
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ոչ միայն հրթիռային համակարգեր
14:50
Դրեզդենում 3,3 հազար մարդու տարհանում է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով
Հոկտեմբերի 5-ին կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից
Ոստիկանները բացահայտել են «ՎԱԶ-2106»-ի առևանգումը
14:27
Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Այո՛, իմ կինն այդ ընկերությունում ունի բաժնեմաս, օրենքով դա արգելված չէ․Անդրեասյան
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գարեգին Խաչատրյանը
Ընտրվելու դեպքում որոշումներս ձեր հետ չեմ ճշտելու․ Անդրեասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:40
Պրահայում մեկնարկել է Ալիև-Միշել հանդիպումը
Դեղերի գովազդը կթույլատրվի գովազդային վահանակների վրա
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա
7 մարզերի համայնքների բարեկարգման աշխատանքների համար՝ 500 մլն․ դրամ
13:23
Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ու Լուգանսկի ուղղությամբ
ԱԺ-ն այսօր ԲԴԽ նոր անդամներ կընտրի․Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը
ԱԺ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
Ձեր հակասություննե՞րն են ավելի կարևոր, թե՞ այս պետության լինել – չլինելը
Կառավարությունը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը
Պարոն վարչապետ, վեր կաց գնա ինքդ տես՝ դիրքերում խնդիր կա՞, թե՞ ոչ
12:42
15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, սա հնարավորություն է իմ երազանքին մոտենալու
Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի հարաբերությունների կարգավորմանը
Լուրերի օրվա թողարկում 12:30
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք
Ի՞նչ հետազոտություններ են անցնում վիրավոր զինծառայողները․ պարզաբանում է նախարարը
12:23
Իրանը հերքում է ռազմական դրոնների մատակարարումը Ռուսաստանին

Ղարաբաղյան շարժման այս տարեդարձին արձանագրում ենք` Հայաստանը և Արցախը միասնական են դեպի ընդհանուր ապագա տանող ճանապարհին

Հանուն Հանրապետության կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

34 տարի առաջ այս օրերին Խորհրդային կայսրությունը ցնցվեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանի՝ Ազատության վերանվանված հրապարակում մեկնարկած շարժումից, որը սկիզբ դրեց Ազատ Անկախ Հայաստանի կազմավորմանը։

Այդ Համազգային շարժմամբ Հայ ժողովուրդն իր պատմության մեջ եւս մեկ անգամ ցույց տվեց իր միասնական կամքը եւ կարողությունը կարևորագույն պահերին հանդես գալու որպես մեկ միասնականություն, դրսեւորելու միասնական վճռականություն եւ իր կամքը թելադրել Չարիքի կայսրությանը՝ ստիպելով նրան հաշվի նստել իր կամքի եւ արմատական շահերի հետ։

34 տարի անց, երբ ողջ հետխորհրդային տարածքում կրկին փորձ է արվում վերականգնել Չարիքի կայսրությունը նոր փաթեթավորմամբ, իսկ Հայաստանում՝ քաղաքացիներից խլել իր անօտարելի իրավունքները, մենք Ղարաբաղյան շարժման այս փառապանծ տարեդարձի օրը խոնարհվում ենք Ազատ եւ Անկախ Հայաստանի համար նահատակված հերոսների հիշատակի առաջ եւ համոզված ենք, որ նրանց երազանքի իրականացումը՝ հերոսների լավագույն ոգեկոչումն է։

Եւ այդ Չարիքի կայսրության ժառանգորդը հափշտակեց Արցախն ու ռուս-ադրբեջանաթուրքական գործարքի զոհ դարձրեց, ինչպես արել էր անցյալում քանիցս: Իսկ այսօր արդեն վտանգում է Հայաստանի Հանրապետության Անկախությունն ու ինքնիշխանությունը:

Ղարաբաղյան շարժման այս տարեդարձին մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը միասնական են դեպի ընդհանուր ապագա տանող ճանապարհին, եւ չկա որեւէ ուժ, որ Հայ Ժողովրդին կարողանա շեղել այդ ճանապարհից։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ ժողովրդավարությունը, որի մասին Հայ Ժողովուրդը երազեց Համազգային Շարժման հենց առաջին օրվանից եւ նվաճեց անասելի զրկանքների գնով՝ չունեն այլընտրանք, անսակարկելի են եւ հանդիսանում են մեր պետականության անանցանելի, հիմնարար արժեքները, մեր ապագայի եւ գալիք ձեռքբերումների հիմնական գրավականը։

Ղարաբաղյան շարժումը ձեւավորեց մեր պետականության արժեքային հենքը, որը տարիների փորձություններով անցավ, ժամանակի քննություն բռնեց եւ մնաց անսասան, որքան էլ որ երկրում պետական հեղաշրջում իրականացրած, հոկտեմբերի 27-ի ողբերգության շահառու դարձած եւ բռնապետություն հաստատած շրջանակները փորձեն կասկածանքի ստվեր գցել Ազատության եւ Ժողովրդավարության արժեքների, Անկախ պետականության գաղափարի, ազգային արժանապատվության վրա։

Համոզված ենք՝ միասնական հայ ժողովուրդը դավադիր արյունալի պատերազմից հետո ուղղելու է իր մեջքը, ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ վստահորեն իրականացնելով մեր իղձերը ու երազանքները։ Միայն Ազատ, Անկախ եւ Ժողովրդավարական Հայաստանը կարող է սատար կանգնել Ազատ Արցախի անօտարելի իրավունքներին եւ նրանց միջազգային ճանաչմանը։

Մենք վերահաստատում ենք մեր ստանձնած պարտավորությունը՝ ծառայելու այդ առաքելությանը։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20.02.2022
Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում