Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ոտքերից «կախված» հետպատերազմյան ծանր «կշռաքարերով» Հայաստանի միակ անելիքը

Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ րոպեական արագությամբ և գերլարված անորոշությամբ: Գրեթե բոլորը փորձում են ստանալ, կանխատեսել կամ կանխագուշակել հարցի պատասխանը՝ Ռուսաստանը կհարձակվի՞, թե ոչ, կամ ինչ մասշտաբով և երբ կարող է լինել հարձակումը: Ուկրաինայի շուրջ կուտակված խնդիրներն ու իրադրությունը առնչվում են դերակատարների, որոնք իրենց համաշխարհային ազդեցությամբ կամ ռեգիոնալ հավակնություններով էական դեր ունեն նաև Կովկասում, ըստ այդմ Ուկրաինայում նրանց համաձայնությունները կամ անհամաձայնոթյունները կարող են այս կամ այն կերպ անգամ ուղիղ իմաստով ներառել Կովկասը: Այդ իրավիճակում հնչում են գնահատականներ կամ դիտարկումներ, որ գերլարված իրավիճակում Հայաստանը պետք է կողմնորոշվի: Թե ինչ է նշանակում կողմնորոշվել, մինչև վերջ դեռևս ոչ ոք չի բացում:

Օրերս Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարը անդրադառնալով իրավիճակին նշել էր, որ այն կարող է զարգանալ «հազարավոր ձևերով»: Եվ այդպես առնվազն արտահայտվում են Գերմանիայում, որտեղ անշուշտ ունեն տեղի ունեցողի վերաբերյալ բազմապատիկ ավելի տեղեկատվություն, քան Հայաստանի թե պաշտոնական, թե նաև փորձագիտա-քաղաքագիտական շրջանակներում: Ահա այդ իրավիճակում ի՞նչ կողմնորոշման մասին կարող է լինել խոսքը, դեպի ու՞ր կողմնորոշման մասին: Եթե Հայաստանն առկա իրավիճակում ունի մի խնդիր կամ գերխնդիր, ապա դա հենց «կողմնորոշումներից» խուսանավելն է և հակամարտող կամ դիմակայող բոլոր կողմերի հետ «հավասար» հարաբերության տրամաբանությամբ աշխատելը:

Խոսքը բոլոր ուղղություններով առավելագույն կարելին, հնարավորը անելու մասին է, անելով այն, ինչ հնարավոր է, և հասկանալիորեն ներկայացնելով այն, ինչ Հայաստանի ուժից վեր է: Հետևաբար, Հայաստանն առկա իրավիճակում պետք է խուսափի կողմնորոշումից, քանի որ եղած մշուշի, անորոշության, բազմաշերտության պայմաններում կողմնորոշումը ուղղակի կնշանակի խաղադրույք: Իսկ Հայաստանն իրավունք չունի պետական քաղաքականությունը կառուցել խաղադրույքի վրա:

Հայաստանի համար գլխավոր, հիմնարար հարցն այն է, որ մեծ բախման պարագայում առաջանալու է բաժանարար շատ կոշտ գծի ձևավորման վտանգ, երբ Հայաստանի առաջ կարող է կանգնել գծից այս կամ այն կողմ լինելու մեղմ ասած խիստ անցանկալի հարց: 2014-ին իրավիճակը դարձյալ սուր էր նույն տրամաբանությամբ, սակայն չհասավ մի աստիճանի, երբ Հայաստանի առաջ կանգնի այդ «դիլեման»: Չնայած տեղի ունեցավ Հայաստանի ու Արևմուտքի հարաբերության որոշակի ճգնաժամ և վակուում, այդուհանդերձ իրադարձությունների հետագա զարգացումը բերեցին լիցքաթափման:

Կհաջողվի՞ «լողալ» այս անգամ, երբ Հայաստանի ոտքերից «կախված» են հետպատերազմյան ծանր «կշռաքարեր»: Մի բան անկասկած է, որ Հայաստանն այդօրինակ «դիլեմայից» զերծ պահելու, իսկ վտանգի դեպքում էլ այդուհանդերձ առավելագույնս անվտանգ, կայուն և բարեհաջող «լողի» հարցում օժանդակելու պատասխանատվությունն այս փուլում բոլոր հասարակական-քաղաքական միավորների վրա է՝ իշխանությունից մինչև ամենատարբեր պրոֆիլի և դիրքավորման ուժեր, անկախ նրանց քաղաքական և գաղափարական կողմնորոշումներից, ճաշակներից և միմյանց հանդեպ վերաբերմունքից:

Որքան ավելի բարդ է Հայաստանի շուրջ մոտ կամ համեմատաբար հեռու արտաքին քաղաքական միջավայրն ու ավելին են ռիսկերը, այնքան առավել ակնառու է դառնում Հայաստանի «ներքաղաքական անապատացման» հետեւանքը կամ իրողությունը: Արտաքին բարդ միջավայրը Հայաստանում պահանջում է այդ միջավայրից բխող մարտահրավերների վերաբերյալ հանգամանալից, բազմակողմանի, արժեհամակարգային եւ գաղափարական հիմքի վրա կառուցված, միաժամանակ սթափ եւ պրագմատիկ, իլյուզիաներից, միֆականությունից եւ կարծրատիպերից զուրկ քաղաքական բանավեճ:

Հայաստանում չի դրսեւորվում դրա նշույլ անգամ: Ավելին, չի դրսեւորվում անգամ հիմնական դերակատար քաղաքական ուժերի շրջանում դրա ցանկությունը, որն իր հերթին կարող էր խթանել նաեւ հասարակական հարակից կառույցների միացում այդ բանավեճին կամ փորձագիտական քննարկումներին: Այդպիսի կառույց լինելու կամ համարվելու հավակնություն ունեցող միավորներում էլ կամ նույնպես բացակայում է անհրաժեշտ ինտելեկտուալ, մտավոր պոտենցիալը, կամ բացակայում է եղած պոտենցիալը հանրային դիսկուրսի գեներատոր դարձնելու անհրաժեշտ ռեսուրսը: Այդպիսով, մինչ աշխարհը, այդ թվում նաեւ Հայաստանի հանրությունը փորձում է կռահել, գուշակել, դիտարկել, հաշվել կամ վերլուծել Ուկրաինական ճգնաժամում պատերազմի հավանականությունը, ստանալ՝ կլինի, թե ոչ հարցի պատասխանը, Հայաստանում այդ ֆոնին ակնառու կերպով դրսեւորվում է Հայաստանի դեմ իրականացված քաղաքական պատերազմի հետեւանքը՝ քաղաքականության դեգրադացիան, ինստիտուցիոնալ եւ քաղաքական անապատը, որը զրկել է երկիրը քաղաքական բովանդակությունից եւ այն ստեղծելու ինստիտուցիոնալ կարողություններից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում