Thursday, 18 04 2024
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Արի ու տես` երկրի ամբողջական անկախություն սակարկողը Դաշնակացկան ակտիվի համար դավաճան չի համարվում

Դաշնակցական քաղաքական ակտիվը մշտապես դավաճաններ է փնտրել երկրում, եւ դրա ապացույցը այն է, որ արդեն մեկ տարուց ավել է փողոցում ու պառլամենտում ամենօրյա ռեժիմով դա են քննարկում…Բայց արի ու տես, որ երկրի ամբողջական անկախություն սակարկողը, նրանց համար դավաճան չի համարվում, ավելին, նրանք այդ սակարկողի քաղաքական առաջնորդությամբ «ազգային փրկության» պայքար են ծավալում։

Այս պարագայում կոնգնիտիվ դիսոնանսը մեղմ զգացում կարելի է համարել։ Փաստորեն, այս հավաքակազմի համար դավաճանություն կոչվածը միայն հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում է տեղավորվում։ Ասենք, եթե մեկը Հայաստանի ամբողջական անկախությունը բաց տեքստով սկուտեղի վրա դրած պատրաստ է հանձնել մեկ այլ կայսրության, ինքը դավաճան չի համարվում, ընդհակառակը, ինքը համարվում է «ազգայի արժեքներ» կրող սուբյեկտ։

Ասել ու ասում եմ, այս տեսակի համար հայ-թուրքական հակամարտություն գոյություն չունի, նրանք հայկական հարցը տեսել ու շարունակում են տեսնել ռուս-թուրքական հակամարտությունների ու մերձեցումների շրջանակում, որովհետեւ իրենց գաղափարական հայրենիքը Ռուսաստանն է, դրա համար էլ իրենց համար այս անկախությունը անպետք բան է համարվել։ Տեսեք տարիներ շարունակ ինչպիսի տեքստեր են բերել օրակարգ. «Մենք պահանջատեր ենք, բայց եթե ռուսը չլինի, մեզ կկոտորեն»։ Ի՞նչ է նշանակում լինել պահանջատեր, բայց զուգահեռաբար մտածել, որ եթե մեկ ուրիշի չլինի, քեզ կոչնչացնեն։ Սա քաղաքական անլրջության դասական օրինակ է, երբ մի ողջ հասարակության գաղափարական առումով օտարում ես խաղաղությունից, բայց մշտապես մտածում ես, որ ինչ-որ մի օր քեզ կրկին կցեղասպանեն։ Ասում են, որ առանց Արցախ, չկա Հայաստան։ Եթե Հայաստան չլինի, ինչ կապ ունի, թե Արցախն ու մնացած պատմական հայրենիքի հողերն ում կպատկանեն։ Ցանկացած ազգային նպատակի հիմքում պետք է լինի հայկական պետականության գաղափարը, եթե մերժում ես այն, ուրեմն մերժում ես Արցախն էլ, Սասունն էլ, Մուշն էլ, Կարսն էլ, Գյումրինն ու Երեւանն էլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում