Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Դեռ հայտնի չէ՝ Դոնեցկից ու Լուգանսկից տեղափոխվողների մեջ հայեր կան, թե ոչ. եթե լինեն, հայ համայնքը պատրաստ է աջակցել ամեն ինչով

Ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել: Ռուսաստանը հսկայական ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանի ողջ երկայնքով: Ռուսական կողմը հայտարարում է, որ Ուկրաինան ցանկանում է հարձակվել Դոնեցկի և Լուգանսկի վրա, և դա շատերի պնդմամբ, Ռուսաստանն անում է որպեսզի հող նախապատրաստի Ուկրաինայի վրա իր հարձակման համար: Վերլուծաբանները նշում են, որ որևէ տրամաբանության չի դիմանում միտքը, որ Ուկրաինան, որը 7 տարի չէր հարձակվել Լուգանսկի ու Դոնեցկի վրա, հիմա, երբ շուրջ 150 հազարանոց ռուսական զորքն իր սահմանին կանգնած է, կարող է հարձակվել, ըստ էության, Ռուսաստանի վրա:

Իսկ ահա Ռուսաստանը ունի բոլոր պատճառները Ուկրաինայի վրա հարձակվելու համար: Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Արևմուտքին, որոնք, խոշոր հաշվով, չեն բավարարվել և Մոսկվան կանգնել է փակուղու առջև. կամ պետք է համակերպվի, կամ քայլ անի:

Ռուսական հարձակման օգտին է խոսում նաև փաստը, որ ռուսական լրատվամիջոցները հայտարարում են, որ Լուգանսկի և Դոնեցկի բնակիչներին տարհանում են և տեղափոխում Ռուսաստանի տարածք՝ իբր ուկրաինական հարձակումից պաշտպանելու նպատակով: Ուկրաինայում դա համարում են շանտաժ, որով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ մտադիր չէ նահանջել:

Նշենք, որ ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ռուս-ուկրաինական լարման ֆոնին Լուգանսկից արդեն Ռուսաստան է անցել 13 500 մարդ, իսկ Դոնբասից՝ 10 հազար 356 մարդ: Արդյոք նրանց մեջ հայեր կան, և եթե կան, ի՞նչ պետք է անի Հայաստանը և Ռուսաստանի հայ համայնքը նրանց աջակցելու համար:

Այս առնչությամբ, Դոնի Ռոստովի հայկական համայնքի փոխնախագահ Սարգիս Սայադովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռոստովում այս պահին ամեն ինչ նորմալ է. «Որ մի խնդիր չկա, խուճապ չկա, հայերը ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ: Դեռ այսօր նոր սկսվել է Դոնեցկից ու Լուգանսկից փախստականների տեղափոխումը Ռուսաստան, դեռ չենք կարող ասել, թե քանի մարդ է տեղափոխվել, այդ թվում Ռոստով: Ես արդեն որոշակի գումար հատկացրել եմ փախստականների համար, նրանց տեղավորում են: Միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բանի պակաս կա, և մենք պատրաստակամություն ենք հայտնել օգնել: Երբ հստակ կնշեն, թե ինչի կարիք ունեն, մենք այդ ժամանակ համապատասխան օգնություն կտրամադրենք»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք փախստականների մեջ հայեր կան, Սայադովը պատասխանեց. «Մեզ հետ ոչ ոք չի կապնվել, մենք դեռ ոչինչ չգիտենք: Միայն կոչ է եղել օգնել փախստականներին: Հիմա դեռ ցուցակներն են ճշտում, թե ում որտեղ են տեղափոխել, տարբեր տեղեր են տեղափոխել, այդ թվում Ռոստով: Այս պահին հայերի մասին տվյալներ չկան»:

Դոնի Ռոստովում բնակվող լրագրող, արևելագետ, «Антитопор» նախագծի հեղինակ Վադիմ Հարությունովն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լուգանսկից ու Դոնեցկից փախստականների շարքում հայերի մասին տվյալներ դեռ չկան, քանի որ տեղափոխման գործընթացը նոր է սկսվել: «Բայց ես կարծում եմ՝ հայեր կլինեն, որովհետև նախորդ անգամ, 5 տարի առաջ, երբ Դոնեցկից բազմաթիվ փախստականներ եկան Ռոստով, նրանց մեջ շատ հայեր կային և այստեղի հայ համայնքը շատ լավ իրենց օգնեց, նրանց համար ճամբարներում բնակության համար տարածքներ տրամադրեց, մարդասիրական օգնություն տրամադրեց, այդ թվում սննդամթերք և 2 ամիս անց նրանք վերադարձան իրենց տները:

Այս անգամ դեռ տվյալներ չունենք, որովհետև փախստականներն ընդամենը փետրվարի 17-18-ին նոր սկսել են տեղափոխվել: Դեռևս որևէ մեկը մեզ այդ հարցով չի դիմել: Եթե դիմեն, ինչ-որ բան կնախաձեռնենք: Քանի դեռ մեզ չեն դիմել, մենք չենք կարող իմանալ՝ փախստականների մեջ հայեր կան, թե ոչ»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքով, այս պահին դեռ բոլորը չէ, որ դուրս են եկել այդ շրջաններից. «Այնտեղից դուրս են եկել հիմնականում կանայք ու երեխաները, նրանք հիմնականում տեղավորվել են Ուկրաինային սահմանակից Ռոստովի մարզում, ոչ թե Ռոստով քաղաքում: Ես գիտեմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը նրանց այնտեղ տվել է վրանային ավաններ, տնակներ հանգստավայրերում, հետևաբար, ինչու նրանք պետք է գան Ռոստով քաղաք, եթե այնտեղ հաստատվելու տեղ ունեն»,-ասաց Վադիմ Հարությունովը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում