Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Լիանա Սալմանյանի վարած Lexus մակնիշի և 64-ամյա Արարատ Մկրտչյանի վարած Honda Passport մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի անչափահաս տղա երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: