Ինչպես հայտնել է The New Times-ը, ռուսական «Առաջին ալիքի» հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզների հաղորդումից հանվել է նրա ավարտական խոսքը, որում Պոզները Վլադիմիր Բուտի գործը համեմատել է Ռուսաստանում մեծ աղմուկ հանած Վասիլի Ալեքսանյանի և Սերգեյ Մագնիտսկու գործերի հետ: Ըստ հաղորդավարի՝ միայն «Առաջին ալիքի» ղեկավարն ուներ այդպիսի իրավունք, և հավանաբար, նա էլ դա արել է:
Վերջին շրջանում մեծ աղմուկ է հանել նաև մեկ այլ հաղորդավարի՝ Լեոնիդ Պարֆյոնովի խոսքը Վլադիսլավ Լիստևի մրցանակը ստանալիս, երբ Պարֆյոնովը ռուսական հեռուստատեսությունը համեմատել է սովետականի հետ: