
Համացանցում է հայտնվել ևս մեկ արկի կործանման վայրից արված առաջին լուսանկարը, արկն ընկել է Ռոստովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արկն արձակվել է խորհրդային «Գրադ» հրթիռային համակարգի օգնությամբ։ Այն ընկել է Տարասովսկի շրջանի տարածքում։
Փետրվարի 19-ին ավելի վաղ հայտնի էր դարձել Ռոստովի շրջանի Միտյակինսկայա գյուղի տներից մեկից 300 մետր հեռավորության վրա արկի պայթյունի մասին։ Զոհեր և ավերածություններ չկան։