Հայաստանում «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների, կամավորների 27 կին հղի է և սպասում է երեխայի: Այս կանանց արտամարմնային բեղմնավորման պատրաստելը, նրանց դեղորայքային բուժումը, հղիությունը վարելը, հետևելն ու, ընդհանրապես, ամբողջ գործընթացն իրականացվում են պետական պատվերով, անվճար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանի հետ: