Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

«Միութենական պետության» դեսպանը Հայաստանում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թերևս վստահաբար կարող է դիտվել Հայաստանում «միութենական պետության» արտակարգ և լիազոր դեսպան: Խոսքն իհարկե հայտնի «գաղափարի» մասին է, որ տևական ժամանակ առկա է ռուս-բելառուսական հարաբերության մեջ՝ պաշտոնապես, և հետխորհրդային տարածքի առումով «թափառում» է այսպես ասած մտադրությունների և դիտարկումների, նաև տարատեսակ ուղեղային կենտրոններում առկա գաղափարների տեսքով: Այդ գաղափարը Պուտինի սեղանին է, թե ոչ, բավականին բարդ է ասել: Բելառուսից բացի, այլ առումով այն չունի ֆորմալ շրջանառության մեջ գտնվելու ցուցիչներ, այդ թվում Հայաստանի մասով: Սակայն, անկասկած է, որ կա հատկապես Հայաստանի առումով «ներգրավման» և գաղափարը երկկողմ օրակարգում «ֆորմալացնելու» նկատելի ջանք, որի դեսպանը Հայաստանում, ոչ ավելի, ոչ պակաս՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա բաց տեքստով հայտարարում է, որ միութենական պետության գաղափարը դիտարկելի է և պետք է շատ հստակ հաշվարկել, թե ինչ ենք ստանում և ինչ ենք կորցնում, ինչն ինչի դիմաց է:

Ռոբերտ Քոչարյանի անկեղծությունն այդ առումով իհարկե գնահատելի է, բայց թերևս միայն այդքանը, որովհետև մնացյալ առումներով պարզապես ամոթալի է, որ անկախ Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած գործիչը կարող է դիտարկելի համարել ինքնիշխան պետության կարգավիճակից հրաժարումն ու միութենական պետության գաղափարի քննարկումը: Այդպես կարող է վարվել միայն այդ գաղափարի, կամ գաղափարի ու մտադրության կրողների դեսպանը: Ահա դա է պատճառը, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է դիտարկվել որպես Հայաստանում «միութենական պետության» գաղափարի դեսպան, որի քաղաքական գործունեությունն այսօր հանգում է հենց այդ խնդրի իրագործմանը, ինչի մասին էր գործնականում նրա ասուլիսը փետրվարի 17-ին:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ «միութենական պետություն» գաղափարը Ռուսաստանի համար առ այսօր չափազանց բարդ իրագործելի է շատ ավելի դյուրին գոտում և պայմաններում գտնվող Բելառուսի պարագայում: Ըստ այդմ, չնայած այն հանգամանքին, որ ռուսական քաղաքականության մշակման հարցում մեծ ու փոքր դերակատարում ունեցող տարբեր շրջանակներ տարփոխում են, դիտարկում են, փորձում են ֆորմալ օրակարգի վերածել այդ գաղափարը ընդհանուր հետսովետական տարածքում, այդ թվում գուցե առաջիններից մեկը Հայաստանում, Կրեմլում այդուհանդերձ գոնե առայժմ կարծես թե չեն կորցրել իրականության զգացումը վերջնականապես և ձեռնպահ են մնում այդպիսի օրակարգերը ֆորմալացնելուց: Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը միայն Հայաստանի հանրության վերաբերմունքը չէ, այլ նաև աշխարհաքաղաքական միջավայրն ընդհանրապես: Միևնույն ժամանակ, «միութենական պետության» գաղափարը Հայաստանի հարցում ֆորմալացնելու մոտիվը ՌԴ համար կարող է լինել թերևս միայն Թոււրքիայի և նրա սատելիտ Ադրբեջանի հետ սակարկությունը: Իսկ այդ սակարկությունը, ինչպես միշտ, տեղի է ունենում զգալիորեն հայկական շահերի և անվտանգության հաշվին: Այլ կերպ ասած, «միութենական պետության» գաղափար շրջանառությանն ու առավել ևս ֆորմալացմանը ծառայելը, խոշոր հաշվով նշանակելու է ծառայություն ռուս-թուրքական քաղաքական կամ ռազմա-քաղաքական սակարկությանը, որի մի փուլի զոհ դարձան հազարավոր հայ երիտասարդներ ու Արցախի հայկական տարածքներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում