Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

«Ղարաբաղի հարցը վերջացած է․ Ալիևը Մոսկվա կգա «ուկրաինական» հարցով». Տարասով

Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ հաջորդ շաբաթ սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։ Անկալվում է, որ այս այցը «նոր հանգրվան է դառնալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»։ Հիշեցնենք՝ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հունվարի 18-ին։ Իսկ ահա ՌԴ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021թ․ նոյեմբերի 26-ին, երբ Սոչիում տեղի էր ունեցել ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարելիք այցը կապում է ոչ այնքան  Հարավային Կովկասում առկա խնդիրների, այլ ռուս-ուկրաինական ճգնաժամի հերթական փուլի հետ, որտեղ Ալիևը կարող է որոշակի դերակատարություն ունենալ․ «Մենք տեսնում ենք, որ այս հարցում ադրբեջանական դիվանագիտությունը ակտիվ միջնորդական ջանքերի քաղաքականություն է վարում։ Տեսնում ենք, որ  Ադրբեջանը Կիևի ու Մոսկվայի միջև միջնորդի դերէ  ուզում ստանձնել։ Հունվարի 18-ին Ալիևը Կիևում էր, հետագայում Պուտինի հետ երկխոսություն եղավ, գործընթացին միացավ նաև Էրդողանը։ Եթե Մոսկվան նախկինում այդ միջնորդական ջանքերի հնարավորությունը հերքում էր, ապա հիմա այդ տարբերակը դիտարկում է՝ որպես պահեստային։ Հավանաբար Ալիևի այցը կապված է  ռուս-ուկրաինական խնդիրների հետ, գուցե Մոսկվա այցելելիս նա իր հետ ինչ-որ  ուշագրավ ինֆորմացիա բերի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովն  այս կոնտեքստում ուշագրավ համարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ու Իլհամ Ալիևի խոսակցությունը․«Հարցն այն է, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սովորաբար շփվում է պաշտպանության նախարարների կամ արտաքին գործերի նախարարների հետ՝ ընդ որում հիմնականում ՆԱՏՕ անդամ պետությունների։ Ադրբեջանն այդպիսին չի հանդիսանում, այդ պատճառով էլ Ալիևի ու Ստոլտենբերգի զրույցը ինչ-որ աննորմալ, ապօրինի գործընթաց է թվում։ Կարճ ասած՝ այս ամենը  տպավորություն է  թողնում, որ Ալիևն այս բարդ գործընթացում ակտիվ խաղացողի տպավորություն է թողնում, ինչը Մոսկվայում նկատում են»։

Մեր զրուցակիցը քիչ հավանական է  համարում, որ Ալիևի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում անդրադարձ կատարվի նաև ղարաբաղյան հակամարտության չլուծված հարցերին։ Ըստ Տարասովի՝ թեման այժմ ակտուալ չէ․«Ղարաբաղը վերջացած է։ Նայեք, թե ինչ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում Ալիևը՝ Ստոլտենբերգ, Պուտինին․․ այլ գործիչներ։ Իսկ  ու՞մ հետ է  շփում ձեր արտաքին գործերի նախարարը կամ ընկեր Փաշինյանը։ Մոսկվայում  տպավորություն է, որ նստած դոլմա են ուտում»։

Տարասովն ընդգծեց՝ Մինսկի խումբը չի աշխատում, իսկ Երևանն այդ հարցի շուրջ լռում է․ «Հարցը վերջացած է։ Եվ տպավորություն է, որ հայերն էլ արդեն համակերպվել են այն իրավիճակին, որ Հայաստանը տարածաշրջանում գործոն չէ ու չի լինելու»։

Խոսելով այն մասին, որ նախկինում Մոսկվան մշտապես պահել է «պարիտետը» և Ադրբեջանի նախագահի այցին հաջորդել կամ նախորդել է ՀՀ ղեկավարի այցը, մեր զրուցակիցը նշեց՝ այս անգամ Մոսկվան իր առջև նման խնդիր չի դնի․ «Պարիտետի մասին կարող էինք խոսել, եթե հարցն առնչվեր ղարաբաղյան հակամարտությանը, Հարավային Կովկասին։ Տվյալ դեպքում ես չեմ կարծում, թե  այցը կապ ունի տարածաշրջանում առկա խնդիրների հետ»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում