Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Ուկրաինայի հայերը տեղի ժողովրդի հետ միասին պատրաստ են պաշտպանելու երկիրը․ կուզեին, որ Հայաստանը պաշտպաներ Ուկրաինային, բայց․․․

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը

Պարոն Գևորգյան, Ուկրաինայում պատերազմի վտանգը շատ մոտ է: Արդյոք հայկական համայնքում այս առնչությամբ կան մտահոգություններ, ինչ ակնկալիքներ կան Հայաստանից, ինչ են սպասում, որ պետք է անի Սփյուռքի գլխավոր հանձնակատարը, ՀՀ իշխանություններն անեն:

Հիմնականում այստեղ նման խուճապ չկա, բայց մտահոգություններ, իհարկե կան: Լսելով աշխարհի խոշոր երկրների ղեկավարների հայտարարությունները, որ պատերազմ անպայման պետք է լինի, Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին վստահ հայտարարում են, որ մենք 8 տարի այս վիճակում ենք, և ամեն օր էլ հնարավոր էր, որ այս պատերազմը լիներ, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը միշտ էլ կարող էր տեղի ունենալ: Այսինքն սա մեզ համար նորություն չէ: Պարզ է՝ մտահոգություններ կան, բայց խուճապ չկա, տեղահանումներ չկան: Ինչպես ամբողջ Ուկրաինայում, այնպես էլ հայ համայնքում շտապ երկրից դուրս եկողներ չկան: Հուսով ենք, որ այս անգամ ևս դիվանագիտությունը կհաղթի: Ժամանակը ցույց կտա, երևի առաջիկա մեկ շաբաթվա մեջ ամեն բան պարզ կլինի: Կրկնում եմ՝ խուճապ չկա, հայերը Ուկրաինայի ժողովրդի հետ միասին պատրաստ են պաշտպանելու իրենց երկիրը: Ինչպես Ուկրաինայի մնացած ժողովուրդը, այնպես էլ ազգությամբ հայ ուկրաինացիները բոլորն էլ պատրաստ են մինչև վերջ պայքարելու իրենց տեղում:

Դուք նշեցիք, որ Ուկրաինայում իրավիճակը հանգիստ է, սակայն ինչպիսի՞ն է հայերի վիճակը Լուգանսկում և Դոնեցկում, այնտեղի բնակիչներին տեղահանո՞ւմ են, թե ոչ:

Ուկրաինայում դա համարում են սադրանք: Ուկրաինան ոչ մեկի վրա չի ուզում հարձակվել, Ուկրաինան չի կարող Ռուսաստանի վրա հարձակվել, բոլորն էլ հասկանում են, որ Լուգանսկում և Դոնեցկում ռուսներն են, ո՞նց կարող է Ուկրաինան այս խառը վիճակում հարձակվել: Պարզ է, որ դա սադրանք է, Ուկրաինային դա հաստատ պետք չէ: Այդ տեղահանումները ոչ մի բանի հետ կապված չեն: Ուկրաինայում համարում են, որ դա Ռուսաստանի պլանի առաջին մասն է:

Այսինքն Ուկրաինայի հայերը այդ երկրից հեռանալու, տեղափոխվելու ցանկություն չեն հայտնո՞ւմ դեռ:

Կիևում ոչ, Ուկրաինայում ոչ: Մարդիկ կան, որ մտածում են ընտանիքը հանելու մասին, բայց հիմնականում բոլորը մի մարդու պես պատրաստ են մնալ, որովհետև դու չես կարող հենց այնպես թողնել, դուրս գալ: Ուկրաինան այսօր ոչ մեկի վրա չի հարձակվում, մեզ վրա են ուզում հարձակվել: Գալու են մեր տուն, իսկ տունը պաշտպանել է պետք:

Դուք ևս կարծում եք, որ դիվանագիտությունն, այնուամենայնիվ, կհաղթի և ռուս-ուկրաինական պատերազմը հնարավոր կլինի կանխե՞լ:

Համենայնդեպս, դիվանագիտությունը կհաղթի, որովհետև ով ինչ ուզում է ասի, ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են, և երևի Ռուսաստանի ղեկավարությունը, չնայած իր վարած աշխարհաքաղաքականությանը, կհասկանա, որ եղբայրը չի կարող եղբորն սպանել: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա մի հոգու կամքից է կախված՝ ՌԴ ղեկավարից, ուրիշ ոչ մեկից աշխարհում:

Իսկ արդյոք Պուտինը բավարար ողջամտություն կցուցաբերի՝ հաշվի առնելով այն հռետորաբանությունը, որ հնչում է Մոսկվայից:

Հույս ունենք, որ սա ավելի շատ քաղաքական շանտաժի քայլ է և բանը պատերազմին չի հասնի: Մեր հույսը դա է, իսկ թե ոնց կլինի իրականում, ոչ ոք չի կարող ասել, որովհետև ոնց տեսնում ենք, Ռուսաստանում ոչ թե համակարգ է աշխատում, այլ մեկ մարդ է որոշում ամեն ինչ: Թե ինչ ինքը կորոշի, ոչ մեկս չենք կարող գուշակել:

Տեսակետ կա, որ Հայաստանն արդեն հիմա պետք է պատրաստ լինի վտանգավոր գոտիներից հայերին տեղափոխել Հայաստան, կամ Ռուսաստանի այլ վայրեր:

Ուկրաինական կողմը համարում է, որ մարդկանց տեղահանելու կարիք չկա: Պարզապես հակառակ կողմը պլանավորված ցույց է տալիս, որ մտադիր է ինչ-որ սադրանք անել ու Ուկրաինայի վրա հարձակվելու առիթ ստեղծել: Ուկրաինան չի կարող հարձակվել գերտերության վրա, Ռուսաստանի վրա, մանավանդ այսօր: Ակնհայտ է, որ դա սադրանք է: Ուկրաինան 8 տարի չի հարձակվել Դոնեցկի վրա, այսօր պետք է հարձակվի՞, երբ Ռուսաստանի ամբողջ զորքը Ուկրաինայի սահմանին կանգնած է: Դա ի՞նչ իմաստ ունի: Հայտարարում են, որ ուկրաինացիներն ուզում են հարձակվել Դոնեցկի վրա:

Իսկ հայերի շրջանում Հայաստան տեղափոխվել ցանկացողներ կա՞ն: Արդյոք ՀՀ իշխանությունները կապի մեջ են ձեզ հետ:

Իհարկե, կապի մեջ են, Հայաստանի դեսպանատունը 24 ժամ աշխատում է, բոլորի հարցերին պատասխանում են, Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողներ չկան: Ընդհակառակը, եթե կային մարդիկ, որոնք ուզում էին ինչ-որ այլ պատճառներով Ուկրաինայից դուրս գալ, հիմա արդեն ուզում են մնալ ու պաշտպանել իրենց երկիրը: Ավելի շատ այդպիսի տրամադրություններ են:

Հայաստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ-ում, այս առումով հայկական կողմից քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ եք ակնկլում:

Ուկրաինան մեր երկիրն է և կուզեինք, որ Հայաստանը պաշտպաներ Ուկրաինային, բայց նաև հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուղեծրում: Նվազագույնը Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, եթե ոչ դատապարտի ռազմական որևէ շարժում և հայտարարի՝ ով ցանկանա ռազմական ճանապարհով հարցեր լուծել, նա պետք է դատապարտվի: Դա պետք է արվի աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում