Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

44-օրյա պատերազմի հանգամանքների առաջին անուղղակի եզրակացությունը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

44-օրյա պատերազմի հանգամանքների զուտ ռազմական վերլուծությունը իր կարևորությամբ հանդերձ, այդուամենայնիվ չի ունենալու այն արդյունավետությունը, որ անհրաժեշտ է Հայաստանի համար պետական դիմադրունակության ամրապնդման խնդիրները լուծելու տեսանկյունից: Ի վերջո, այդ խնդիրները չեն եղել միայն ռազմական տիրույթում: Ավելին, ռազմական տիրույթում եղած խնդիրները, որոնք անկասկած ահռելի են և ամբողջ ծավալով թերևս բացահայտվել են պատերազմի ընթացքում, ի վերջո քաղաքական տիրույթում եղած խնդիրների հետևանք են: Ըստ այդմ, պատերազմը պետք է ախտորոշվի հենց այդ մասշտաբով: Իսկ այստեղ արդեն ի հայտ են գալիս բարդություններ, նկատի ունենալով այն, որ դրա մասշտաբային, ամբողջական ախտորոշումը աներկբա շոշափելու է աշխարհաքաղաքականությունը, խոշոր ռազմա-քաղաքական դերակատարների, ուժային կենտրոնների, այդ թվում բնականաբար առաջին հերթին ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի քաղաքական վարքագիծը: Սակայն, այստեղ խնդիրը միայն Ռուսաստանը չէ, թեև անշուշտ ահռելի է հենց նրան առնչվող մասը:

Այդուհանդերձ, լրջագույն խնդիրներ կան գործնականում Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրների քաղաքականության մասով, և ոչ միայն նրանց: Ի վերջո, Հայաստանը 44-օրյա պատերազմում մնաց մենակ և այստեղ պատասխանատվությունը միայն Հայաստանի քաղաքականության վրա թողնելը անհամարժեքություն է: Այլ հարց է, որ Հայաստանը պետք է ունենար աշխարհաքաղաքական մոտիվներն ու վեկտորները առավելագույն ճշգրտությամբ դիտարկելու ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք էլ պետք է ձևակերպեին պետական քաղաքականության հիմնադրույթները, որպեսզի Հայաստանը չմնար մենակ, կամ միայնության անխուսափելիության պարագայում Հայաստանն ունենար դա ընդունելու իմաստնություն, համարձակություն, և համարժեք քաղաքականության համար անհրաժեշտ հասարակական կարծիքի ձևավորման կարողություն: Այդպիսով, հպանցիկ հայացքն իսկ բավական է արձանագրելու համար, որ 44-օրյա պատերազմի ամբողջական ախտորոշումը վեր է խորհրդարանական ժամանակավոր որևէ հանձնաժողովի ուժերից և ավելին, այն վեր է որևէ առանձին վերցրած ինստիտուտի ուժերից: Ընդհանրապես հարց է, թե Հայաստանն ունի՞ արդյոք այդպիսի մասշտաբային ախտորոշում իրականացնելու ինստիտուցիոնալ կարողություն, եթե Հայաստանը չունի կայացած քաղաքական համակարգ և կայացած, ինստիտուցիոնալ քաղաքացիական, հասարակական համակարգ, ներառյալ ուղեղային կենտրոնների բացակայությունը:

Հայաստանում ինչպես կառավարման համակարգում են տարիներ շարունակ ցուցանակները փոխարինել կամ ծածկել լոկ անձերով պայմանավորված բովանդակային անհամարժեքությունը կամ բացակայությունը, այդպես էլ հասարակական-քաղաքացիական-քաղաքական սեկտորում գերակշռող մասով եղել են անձերին ինստիտուցիոնալ փաթեթավորում տվող ցուցանակներ: Այդպիսով, 44-օրյա պատերազմի ամբողջական ախտորոշման անուղղակի առաջին եզրակացությունը թերևս այն է, որ Հայաստանին պետք է մասշտաբային խնդիրներ լուծելու ունակ հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ միջավայր: Այդ միջավայրի բացակայությունն է նաև պատճառը, որ Հայաստանը գրեթե բոլոր միջազգային նշանակության, մասշտաբային ռեգիոնալ կամ ավելի լայն շրջանակի զարգացումներում եղել է միայնակ: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ներդրում: Ներդրումային աղբյուր կարող են լինել կամ պետությունը կամ բիզնեսը:

Հայաստանում տարիներ շարունակ թե պետությունը, թե բիզնեսը բացարձակապես չի ունեցել այդպիսի հետաքրքրություն ու շահագրգռություն: Պատճառներից մեկը աշխարհայացքային և ինտելեկտուալ սահմանափակությունն է, այլ կերպ ասած՝ գավառամտությունը, որ գերակշռել է Հայաստանի պետական-հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում, իսկ մյուսն այն, որ բիզնեսի և իշխանության սերտաճումը չի ունեցել որևէ ինստիտուցիոնալ արդիականացման անհրաժեշտություն, դիտարկելով այդ հեռանկարը վերարտադրությանը սպառնացող ավելորդ ռիսկ: Հարց է առաջանում, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քանի՞ տարի անց է հաղթահարվելու տնտեսա-քաղաքական գավառամտությունն ու երբ են պետությունն ու բիզնեսը չսերտաճելուց բացի, փորձելու մշակել գործակցելու վերկուսակցական և վերքաղաքական եզրեր՝ Հայաստանում ինստիտուցիոնալ վակուումը լցնելու և պետական դիմադրունակության ու կենսունակության այդ կարևոր դաշտը հերքելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում