Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ինքնիշխանությունն ու անկախությունը բացարձակ արժեք են, այս պահին միութենական պետության անհրաժեշտություն չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

-Պարոն Գանդահարյան, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունից հետո ակտիվացել են խոսակցությունները Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու  շուրջ։ Նման հեռանկարին դեմ չէ նաև երկրորդ նախագահ Քոչարյանը, ով իր ասուլիսում հայտարարեց, թե նման հեռանկարից վախենալ պետք չէ և որ այն տարածաշրջանում գործոն դառնալու լուծումներից մեկը կարող է լինել։ Ի՞նչ դիտարկումներ կան նման հեռանկարի վերաբերյալ սփյուռքում։

 –Կարծում եմ, որ ինքնիշխանությունն ու անկախությունը բացարձակ արժեք ենք և նման հնարավորությունը հեռանկարային  չի լինի։ Նաև նշեմ, որ այժմ  նման օրակարգի անմիջականությունը զգալի չէ։

-Նկատի ունեք, որ այս պահին նման անհրաժեշտություն չեք տեսնում։

-Այո՛։

-Հնարավո՞ր է պատերազմից հետո թուլացած Հայաստանին նման տարբերակ պարտադրվի։ Թեպետ իշխանությունը  նշում է, որ նման հարց օրակարգում չկա»

-Պարտադրանքները չեմ բացառում։ Այո՛  պատերազմից հետո հայկական կողմի հնարավորությունները թուլացել են, մեր արտաքին քաղաքականություն վարելու առաձգականությունը ևս նույնը չէ։ Այս առումով համահայկական օրակարգերի մշակումը շատ կարևոր եմ համարում։ Այստեղ պետք է ներգրավվի նաև սփյուռքը, որը որոշակի առումով այդ բացը կլրացնի։ Փոխվել են  բանակցային ողջ գործընթացի հիմնադրույթները, իմաստազրկվել է <<Կարգավիճակ՝ տարածքների դիմաց>> փոխզիջումային բանաձևը։ Նույնիսկ պատերազմից հետո Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներն են ժամանակավրեպ դարձել։ Ստեղծվել   նոր իրավիճակ։ Պաշտոնական Արցախն իր հայտարարություններում որոշակի փոփոխություններ է մտցրել։ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններին մասնակցում էր իբրև Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր, բայց պատերազմից հետո նաև այդ կարգավիճակն է կորցրել, որովհետև ըստ էության Արցախի անվտանգության  գլխավոր երաշխավորն այժմ ռուսական խաղաղապահ զորքերն են։ Պատերազմից հետո շատ բան է փոխվել, պետք է բանակցային ռազմավարության նոր մշակման մասին մտածել, որտեղ սփյուռքն անպայման պետք է իր մասնակցությունն ունենա։ Հասկանալի պատճառներով մեծացել է Ռուսաստանից կախվածությունը, այդ բացը կարող է լրացնել սփյուռքը՝ հատկապես  եթե հայկական կողմի շահերից  է բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային  ձևաչափի վերականգնումը։ Այդ խմբի անդամ երկրներում հայկական սփյուռքը կարող է ակտիվ աշխատանք տանել։

Մենք պատերազմի ընթացքում տեսանք Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որը հավասարության նշան էր դնում  մեր և Ադրբեջանի միջև, նաև նշեմ՝ նախքան պատերազմը ադրբեջանին մատակարարած զինատեսակները։ Այս ամենը մեզ չպե՞տք է դաս  լիներ, որ մենք Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու մասին չմտածեինք առհասարակ։

Մեկ անգամ ևս շեշտեմ՝ այս պահի դրությամբ ընդհանուր պետության մաս կազմելու օրակարգի անհրաժեշտություն  ես չեմ տեսնում։ Հիմա անվերջ խոսվում է նաև ապաշրջափակման գործընթացների մասին։ Ի դեպ նշեմ նաև, որ տարատեսակ մեկնաբանությունների դուռ է բացում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որտեղ խոսվում է Նախիջևանն Ադրբեջանին կապելու  մասին։ Ճանապարհի վերահսկողության իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է , բայց նույն կետում ասվում է, որ ճանապարհների անվտանգությունը վերահսկելու են Ռուսաստանի սահմանապահ զորքերը։ Այսինքն՝  հայտարարությունից բխում է, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանը նաև նոր բացվող ճանապարհների  անվտանգությունը համատեղ երաշխավորելու  պարտավորություն ունի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում