Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

ԿԳՄՍ նախարարության քայլը մի քիչ ուշացած է, բայց լավ է, որ չենք թողնում աղետալի հետևանքներ առաջ գան

«Առաջին լրատվականը» զրուցել է կրթության  հարցերով փորձագետ, ՀՀԳԱԱ  գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի հետ։

 -ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել բուհերի և գիտակրթական Այսպես՝ 2022-2023 ուսումնական տարում պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին, հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Այս փոփոխությունն ինչպես եք գնահատում և  արդյոք  բավարա՞ր է, որ լուծվի  տվյալ մասնագիտությունների գծով  մասնագետների  խիստ նվազելու խնդիրը։

-Ողջունելի է,որ բնական և տեխնիակական մասնագիտությունների  գծով  նման արտոնություններ  են տրվում, սակայն պետք է նշեմ,որ ուշացած է  և բավարար լինելու համար այլ պայմաններ էլ են անհրաժեշտ։ Մենք բավականին ժամանակ արդեն կորցրել ենք և հիմա փաստացի ստեղծվել է վիճակ,որ մագիստարատուրան բաձր գնահատականներով ավարտող ուսանողների թիվն է նվազել, իսկ քիչ թվով մարդիկ հիմնականում չեն ցանկանում ուսումը Հայաստանում շարունակել և սովորում են եվրոպական կամ արևմտյան  ինչ-որ երկրի ուսումնական հաստատությունում։ Իրականում ժամանակը ցույց կտա, որովհետև անցած տարվա ՀՀԳԱԱ –ում կար հատկացված պետպատվերով տեղ բնական գիտությունների գծով, բայց այդպես էլ ուսանող չգտնվեց։ Դրանք մնացին թափուր և մենք ստիպված եղանք մոտ մասնագիտությամբ այլ տեղի համար դիմորդին հնարավորություն տալ,որպեսզի դուրս չմնա։ Այս պատճառով եմ ասում, որ մի քիչ ուշացած է,բայց լավ է,որ չենք թողնում աղետալի հետևանքներ  առաջ գան։ Մյուս կողմից՝բավարար արդյունավետության  համար, իմ համոզմամբ, անհրաժեշտ  է ապահովել բակալավրիատի, մագիստրատուրայի կրթության մատչելիությունը, ինչպես  նաև  աշխատավարձերի  բարձրացում,այսինքն՝ համալիր բարեփոխումներ։ Ընդհանուր առմամբ, սակայն,  չի վերանա խնդիրը ուսանողներին մոտիվացնելու, խթանելու, դրան գումարած՝ նկատելի պակասել է  մագիդտրարտուրայում սովորողների քանակը։ Այս առումով ես կառաջարկեի որպես խթանիչ գործոն կրթաթոշակները ևս ավելացվեին,որպեսզի սովորողները ստիպված չլինեին իրենց ուսումնառության հաշվին ծանրաբեռնված  աշխատել, սակայն այս ուղղությամբ նախարարոթյունը ոչ մի ծրագիր կարծես թե չի նախատեսում։ Բացի այդ՝ անհասկանալիորեն ՀՀ կառավարությունը մինչ օրս դոկտորատների համար կրթաթոշակ չի  սահմանել։Խնդիրը նույնիսկ ՄԻՊ-ն է արձանագրել որպես  խախտում,սակայն անգամ դրանից հետո ոչ մի փոփոխություն չեղավ։կառավարությունը պատճառաբանում է, որ օրենքի փոփոխությունից հետո միայն  կարող են կրթաթոշակների չափը որոշել։

– Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով անվճար ուսուցման տեղերի հատկացման թվով առանձնահտուկ պայմաններով չեն տրվել հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին, որոնց դեպքում  նախատեսվում է տրամադրել 24 տեղ: Հաշվի առնելով հայագիտության հանդեպ հետաքրքրության նվազումը և ուսանողների քանակի շեշտակի նվազումը՝ որոշ մասնագետներ  պնդում են,որ կանխարգելու համար  խնդրի  հետագա բարդացումը,պետք է այսօրվանից արդեն առանձնաշնորհյալ պետական հոգածություն ցուցաբերվի հայագիտական մասնագիտությունների հանդեպ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։ 

-Ես կիսում եմ  մասնագետների մտահոգությունը, լիովին համաձայն եմ բարձրացրած խնդրի հետ։ Այս նախագիծը ևս  գալիս է հաստատելու, որ մեզանում «Հայագիտությունը  ամենակարևոր ուղղությունն է»  հայտարարությունը  զուտ հայտարարությունների մակարդակով է արվում, օդում ասված խոսք է մնում, որին այդպես էլ չի հաջորդում որևէ համարժեք գործողութուն, էական փոփոխություն պարզապես  չի արվում։ Ահավասիկ այս նախագիծը. հայագիտական ֆակուլտետների ոչ ասպիրանտների,ոչ էլ մագիստրոսների համար որևէ առավելություն,ըստ էության, չի տրվել։

Մինչդեռ պարզ  իրողություն է,որ մեզանից բացի՝ աշխարհում չկա մեկ այլ երկիր,որ պարտավոր է զբաղվել հայագիտությամբ։ Այս դեպքում մի՞թե  հասկանալի չէ,որ  անհրաժեշտ է հայագիտությունը վերցնել  հատուկ պետական հոգածության ներքո,տարեցտարի էականորեն ավելացնել ֆինանսավորումը,խթանիչ ծրագրեր ներդնել։  Մյուս կողմից՝այսպսիսի անբարենպաստ պայմաններում,երբ իննքերս չենք արժևորում հայագիտությունը, ինչպե՞ս են աշխարհի այլ երկրներից՝ օտարերկրյա քաղաքացիները շահագրգռված գալու Հայաստան՝հայագիտական տարբեր  մասնագիտություններ ձեռքբերելու,ուսումնասիրություններ անելու, իրենց լեզվով հոդվածներ ու հետազոտություններր կատարելու։  Այսպիսով՝ ցանկանում եմ ընդգծել,որ  հիմա հապաղելը սխալ է,պետք է հենց  այսօրվանից մտածել այդ ուղղությամբ և կանխարգելիչ փոփոխություններ կատարել,առանձնաշնորհյալ պայմաններ ապահովել,ավելացնել ֆինանսավորումը,կրթաթոշակները,խրախուսել հոդվածների տպման հարցում և այլն։ Հակառակ դեպքում  խնդիրը գնալով մեծանալու և բարդանալու է՝դառնալով դժվարլուծելի,ինպես որ առաջացել է,օրինակ,  բնական գիտությունների  հարցում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում