Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Թուրքական սպառնալիքը միշտ գերակա է․ Անշարժ գույքի ձեռքբերման մասին օրենքը պարտադիր պետք է փոփոխության ենթարկվի

Ազգային  վիճակագրական ծառայությունը հրապարակել է  տվյալներ՝ըստ որի  Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում  2021-ին  8 բնակարան են գնել, իսկ  2010-2021 թվականներին գնել են  53 բնակարան, 7` հասարակական նշանակության գույք, 3 հողակտոր, 1` ավտոտնակ և մի քանի այլ տիպի  գնումներ։ Այս տեղեկությունը,ինչպես սպասելի էր, մեծ մտավախություն ու լուրջ անհանգստություն առաջացրեց հանրության լայն շերտերում և պահանջ են բարձրացնում, որ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել երևույթի դեմ, մասնավորապես  պետք է հրատապորեն փոխել 1998 թվականից գործող անշարժ գույքի ձեռքբերման  օրենքը, որով  օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ–ում սեփականություն ձեռք բերել չնչին բացառություններով։ Նման վերաբերմունքը կանխատեսելի էր, քանի որ  հայ հասարակության մեծամասնության համար Ադրբեջանից առավել Թուրքիան է համարվում մեծագույն սպառնալիք,ինչն ավելի ամրապնդվեց Արցախյան վերջին պատերազմի ելքի վրա  Թուրքիայի գործուն և վճռորոշ ազդեցության հանգամանքը:

 «Առաջին լրատվական»-ը տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ զրուցել է հայ-թուրքական սահմանի բացման պարագայում անշարժ գույքի մեծացման վտանգների և թուրքական հնարավոր  տնտեսական էքսպանսիայի դեմ կանխարգելիչ  քայլերի մասին։

Տնտեսագետն, անդրադառնալով թուրքերի կողմից ՀՀ-ում անշարժ գույքի ձեռքբերման  տվյալներին, նախ նշեց, որ դրանց թերահավատորեն է վերաբերվում, չի համարում վստահելի ու ապացուցելի, բայց եթե անգամ  ճշմարիտ լինի,  չի կարծում, որ հրապարակված  թվերը անհանգստացնող են, մանավանդ եթե  հաշվի առնենք, որ գնորդների մի հատվածը շատ հավանական է ազգությամբ  հայ լինի։ Մյուս կողմից, ըստ նրա,  չի նշանակում, որ վտանգներ չկան, թուրքական սպառնալիքը միշտ է գերակա: «Պարտադիր  պետք է փոփոխության ենթարկվի անշարժ գույքի ձեռքբերման մասին օրենքը՝ հիմք ընդունելով,որ  նախ՝ թուրքերի հնարավորությունները, եկամուտները  ավելի բարձր են, քան մեր քաղաքացիներինը, հետո՝ մեզ մոտ հողի, տների, կառույցների գներն  ավելի մատչելի են,քան Թուրքիայում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ Այս հնարավորութունները,տնտեսագետի դիտարկմամբ, շատ լուրջ առավելություն կարող են ընձեռել թուրքերին, որը հարմար պահի կօգտագործվի Հայաստանի դեմ։

Մյուս կողմից՝ սակայն, նա կարծում է՝ չպետք  է պատրանք ունենալ,որ հարաբերությունների հաստատման, կարգավորությունների ընթացքում  կողմերի միջև  երաշխավորված  հավասարություն  լինի  առավելություն, որը  կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների: Հետևաբար վտանգները պետք է հաշվի առնել հենց սկզբից և անընդհատ ու զգոն կերպով  կառավարել, վերահսկել ռիսկերը։ Ընդհանուր առմամբ Միքայելյանը տնտեսական լինելուց առաջ հարցն առավելապես  քաղաքական է  համարում, որում ամենամեծ  վտանգն այն  է,որ  Թուրքիան կարող է սահմանի բացումը  օգտագործել՝ Հայաստանում  իր լոբբինգը  հաստատելու նպատակով։ Հետևաբար, նրա  համոզմամբ, այս ուղղությամբ  պետք է  շատ ուժեղացված հսկողություն իրականացնել:

Ինչ վերաբերում է տնտեսական վտանգներին և դրանց չեզոքացման կանխարգելիչ քայլերին, տնտեսագետը կարծում է, որ դրանք վերաբերում են առաջին հերթին գյուղատնտեսական ապրանքներ, պարենային մթերքներ ներկրող  հայ տնտեսվարողների, հատկապես գյուղացիների եկամուտներն ու  շահերը պաշտպանելուն, բայց միևնույն ժամանակ չխախտել  միջազգային կոնվեցիաները։ Երկրորդ հերթին՝տնտեսագետի կարծիքով՝ Թուրքիան անվստահելի  ու անկանխատեսելի  երկիր է այն առումով, որ սահմանը բացելուց հետո  մի օր, հանկարծակի կարող է որոշել  նորից փակել սահմանը, ինչպես որ արել է մի անգամ և  հարցը դարձնի  քաղաքական ճնշումներ բանեցնելու լծակ, ինչը շատ վտանգավոր է և  ամեն գնով պետք է թույլ չտալ։ «Դրա համար, մի խոսքով, պետք է կատարել լուրջ հետազոտություններ, բոլոր հանգամանքները, ռիսկերը հաշվի առնել, Հայաստանին շահերը պաշտպանող մեխանիզմներ մշակել,բայց  չընկնել մյուս ծայրահեղության մեջ՝մոռանալով, օրինակ, որ Թուրքիայում սպառողը շատ ավելի  լավ եկամուտներ ունի և արտադրության խնդիրները լուծված են»,-ընդգծեց փորձագետը։

Հարցին՝ արդյոք  Վրաստանի օրինակով Թուրքիան չի՞ փորձի այստեղ փափուկ ուժի կիրառումով, գրավիչ ներդրումային առաջարկներով տնտեսությունը կախվածության մեջ գցել և թուլացնել, ի պատասխան Միքայելյանը նշեց, որ  ամենավատ օրինակն իրականում  Վրաստանը չէ, քանի որ վերջինս, հաշվի առնելով օրեցօր մեծացող վտանգները, արագ  փոխել է իր քաղաքականությունը և արդեն երկար ժամանակ  և հասել է նրան,որ հիմա այդ  կախվածությունն արդեն  զգալի չէ և որոշակիորեն չեզոքացված է։ «Պատահական չէ,որ Թուրքիայի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունն այդպես էլ չի խորանում և չի էլ խորանա և ամենակարևորը՝ Վրաստանն այսօր պատրաստ է  դիմագրավել Թուրքիայից եկող սպառնալիքներին»։

Անդրադառնալով սահմանի  բացման դեպքում մաքսազերծման պայմանների, ներկրման, արտահանման գնային քաղաքականության  փոփոխության հարցերին՝ տնտեսագետը նշեց, որ կանխարգելիչ միջոցառումներ մշակելու պարագայում իր կարծիքով պետք է նախ՝ նկատի ունենալ, որ Թուրքիան մեր համեմատ  ունի բազմաթիվ գործիքներ իր արտադրողներին աջակցելու, դրան գումարած,օրինակ՝ կարճ ժամանակում Էրդողանը կարող է հարկերը իջեցնել ու բարձրացնել։ «Այս պարագայում մենք  պետք է ուշադիր հակամենաշնորհային   պայքար մղենք, պետք է  խստություն ցուցաբերենք թուրք տնտեսվարողների, նրանց թույլ տված խախտումների հանդեպ: Ամեն գնով պետք է հավասար պայմաններ ապահովենք  հայ և թուրք տնտեսվարողների համար Հայաստանում և Թուրքիայում, այնպես պետք է անենք,որ հանկարծ  արտոնյալ պայմաններ չստեղծվեն թուրք գործարարների  համար Հայաստանում և այլն»,-ընդգծեց Միքայելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում