
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի կայքէջից:
Արայիկ Հարությունյանը 2021 թվականի օգոստոսի 9-ից զբաղեցնում էր այդ պաշտոնը: