Փետրվարի 2-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխայի են բռնության ենթարկել: Ինչպես նշել էր երեխայի մայրը՝ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը՝ իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է մանկապարտեզ, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։«Առաջին լրատվական»-ը օրեր առաջ զրուցել էր երեխայի մոր հետ, վերջինս սենսացիոն մանրամասներ էր պատմել:
Այսօր «Առաջին լրատվական»-ը զրուցել է նույն մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ: Ծնողները զայրացած են, պնդում են, որ կինը կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ այլ նպատակներ ունի․ «Անսուրբ կին է, պախարակում է երեխաներին»-պնդում են ծնողները: