
ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հավանական եմ համարում, որ շուտով ուկրաինական զինուժը կարող է իր հսկողության տակ առնել Դոնբասի որոշ տարածքներ: 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Մոսկվայի կողմից գործի դրված արցախյան հիմնախնդրի «կարգավորման» իրավաքաղաքական ու դիվանագիտական մոտեցումները այժմ ուղղակիորեն աշխատելու են ընդդեմ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ռուս բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխիքների պահպանման: Այնտեղ ծավալվող հակամարտությունը դեռ շարունակելու է արնահոսել և դրա համար ներդաշնակորեն ջանքեր կգործադրեն թե ռուսաստանցի, թե արևմտյան գործընկերները: