Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Ռուսաստանն Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը կհատուցի մեր շահերի հաշվին

ԱՊՀ երկրները քննարկում են Համագործակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) առընթեր դիտորդի կարգավիճակ տալու հարցը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ ռեժիմով կքննարկվի ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կկայացնեն», – ասել է Անֆիմովը։

Նշենք, որ  Բելառուսի մայրաքաղաքում նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:

ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Եթե ԱՊՀ-ն ՀԱՊԿ-ում ստանա առընթեր դիտորդի կարգավիճակ, սա ավտոմատ կերպով ենթադրում է, որ Ադրբեջանն է դառնում ՀԱՊԿ-ում դիտորդ, ինչի ցանկության մասին ոչ մեկ անգամ էին հայտարարել ռուսաստանցի ամենատարբեր պաշտոնյաներ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ անկախ նրանից, թե ինչ է առաջարկվում՝ ակնհայտ է մեկ բան, Ռուսաստանն ուզում է  հետխորհրդային տարածքում իր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել, ապա իր գերիշխանությունը հաստատելով՝ նվազեցնի այդ երկրների ինքնիշխանությունը․«Դա կլինի միութենական պետության ձևով, դիտորդի կարգավիճակ տալով, կամ հակառակը՝ էական չէ։ Կարևորն  այն է, որ Ռուսաստանը փորձում է իր գերիշխանությունը հաստատել ու ինստիտուցիոնալիզացնել հետխորհրդային տարածքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Մեհրաբյանը նշեց․«Այդ կայսերական քորով տառապում է  Ռուսաստանի ողջ քաղաքական էլիտան։ Բնականաբար սա  ուղղակի սպառնալիք է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, մեր ազատություններին, ապրելակերպին ու ինքնությանը։ Այո՛ , մենք անունը դնում ենք դաշնակից, բայց այդ դաշնակիցը թշնամաբար է իրեն պահում  մեր հանդեպ»։

Գործնականում, եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա, ըստ քաղաքագետի՝ դա կնշանակի հետևյալը․«Ադրբեջանը Ռուսաստանից ավելի շատ բան ուզելու ու ակնկալելու հնարավորություն է ձեռք բերելու։ Իսկ Ռուսաստանն էլ այո՛, հատուցելու է Ադրբեջանի այդ համաձայնության դիմաց։ Ընդ որում՝ հատուցելու է ոչ թե  իր հաշվին, այլ՝ մեր։ Ճիշտ այնպես, ինչպես եղել է նախկինում՝ տարիներ շարունակ»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ սրտանց ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ և նույնքան սրտանց էլ ցանկանում է, որ Հայաստանն օր առաջ դադարեցնի իր մասնակցությունը ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցներին․«Այդ  կառույցները տարիներ շարունակ և հատկապես 2020 թվականին ապացուցել են իրենց թշնամական բնույթը Հայաստանի համար։ Դա մեզ պատանդ պահելու ռազմատնտեսական և  քաղաքական միջոց է։ Այլ հարց է Ադրբեջանի դիրքորոշումը։ Ես ավելի, քան վստահ եմ, որ Ադրբեջանը նման հիմարություն չի անելու, որովհետև հիմա բոլորովին այլ և մեզ համար շատ մեծ վտանգ պարունակող գործընթացի մեջ է։ Ադրբեջանը ոտքի տեղ է բացում արևմուտքում՝ օգտագործելով գազի մատակարարումը որպես լծակ դուրս գալու այն ճնշման տակից, որին  ենթարկում է իրեն արևմուտքը՝ կոռուպցիոն, բռնապետական գործողությունների համար։ Դա ես համարում եմ իրական վտանգ, որով պետք է զբաղվել»։

Խզմալյանի դիտարկմամբ՝ և՛ Թուրքիան և՛ Ադրբեջանն այժմ իրենց Շուշիի հռչակագրով ցույց են տալիս, որ իրենք պատրաստվում են տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերմանը․«Իրենք կփորձեն պահպանել բանակցային գործընթաց, որպեսզի ժամանակ շահեն՝ տեսնելու, թե որքան արագ է ընթանալու Ռուսաստանի նահանջը Հարավային Կովկասից, որի նմանը մենք տեսանք Ղզախստանում, Ուկրաինայում և գրեթե բոլոր այլ վայրերում։ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի միակ հստակ ազդեցության գոտին և Ադրբեջանը զգուշորեն՝ երկու ճակատի վրա  խաղալով բանակցում է և՛ արևմուտքի և՛ Ռուսաստանի հետ։ Ես ավելի, քան վստահ եմ, որ ադրբեջանը երբեք չի մտնի ռազմաքաղաքական որևէ կառույցի մեջ, որտեղ Ռուսաստանը գլխավոր դե է կատարում»-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում