Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում հայտարարել է, որ սուտ են Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե 1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ Վեհաժողովի խարտիայում արձանագրված է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, որի տակ ստորագրել է նաև ինքը: Քոչարյանն ասում է՝ Լիսաբոնից հետո հաղթանակ էր։ ԱԺ ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադրվում է և մեջբերում այդ փաստաթղթի 19-րդ կետը․ «Մարդու իրավունքների, ներառյալ՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը բացի ինքնին նպատակ լինելուց կարող է ոչ թե խաթարել, այլ ամրապնդել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հաղթանակ էր, միանշանակ, բայց ո՞ւմ հաղթանակն էր»,-ասում է պատգամավորը։