Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

Քոչարյանն օգնություն է աղերսում, չհասկանալով՝ դրսի ուժերն ամբաստանյալի հետ համագործակցել չեն ցանկանա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական ասուլիսի ընթացքում չի թաքցրել իր դրական վերաբերմունքը  Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հեռանկարի վերաբերյալ։ «Հայաստան» դաշինքի ղեկավարը մասնավորապես կարծում է, որ  նման հնարավորությունից պետք չէ վախենալ։ Ավելին, նրա խոսքով, տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է․«Իմ իշխանության ժամանակ նման առաջարկ չի եղել, բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ ու շատ կոնկրետ հաշվարկով»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան օրերս Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից հնչեցրած  հսյտնի հայտարարություններին։

Նրա խոսքով՝ բացի Ռուսաստանից չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքելու հարցում․«Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է գտնել, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես գնում։ Եթե դու գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է դա լինել։ Այսօր դա իսկապես չկա, այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ներկայում ընդհանրապես պարզ չէ, թե պետությունն ինչ է ուզում։

Լրագրողները նախկին նախագահից նաև հետաքրքրվել են ՝արդյոք Հայաստանը պետք է շարունակի մնալ ՀԱՊԿ անդամ, ինչին նա արձագանքել է, որ միանշանակ նման անհրաժեշտություն կա։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ միամտություն է մտածելը, որ որևէ կերպ ՀԱՊԿ–ը կարող էր արձագանքել ՀՀ–ի վրա հարձակման դեպքում։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին պետք է մոտենալ որպես «տրավմայի», սթրեսի մեջ գտնվող մարդու հայտարարությունների․ «Այսինքն, մարդ, որը ամբաստանյալ է, ծանր հանցագործության մեջ է մեղադրվում։ Այդ վիճակում գտնվող մարդու հայտարարություններն ադեկվատ գնահատվել չեն կարող։ Անհավասարակշռված, սթրեսի մեջ գտնվող մարդու հայտարարություններ է անում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ դրանից բխում է հաջորդ հարցը․ «Ինքն օգնություն է աղերսում ինչ-որ ուժերից՝ ասենք  Ռուսաստանից, Բելառուսից, կամ ինչ-որ ուժերից, որովհետև Հայաստանում նա ընդամենը դատավճիռ է ստանալու, մերժված է այստեղ։ Ուրեմն՝ ինքը դիմում է օտար երկրներին ու իր ծառայությունն առաջարկում։ Դա բնական է, բայց ինքն այնքան անհաշվենկատ է, այնքան է կտրված իրականությունից, որ չի հասկանում, որ եթե Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, նույնիսկ Չինաստանն ու Ֆրանսիան ուզենան այստեղ գործընկեր փնտրել՝ հաստատ ամբաստանյալին չեն դիմի որպես գործընկեր։ Ինչպե՞ս կարող է ամբաստանյալը լինել որևէ լուրջ քաղաքական ուժի, որևէ երկրի գործընկեր։ Որ ի՞նչ՝ «պերեդաչի՞» ուղարկեն, փաստաբանի հոնորա՞րը տան։ Այսինքն՝ եթե Ռուսաստանն ուզենա որևէ մեկի հետ հարց քննարկել ընդհանուր պետության, գուբերնյայի կամ գործընկեր լինելու մասին՝ պետք է դիմի կա՛մ գործող իշխանությանը կա՛մ հայտ ներկայացնող իշխանությանն ու ընդդիմությանը։ Ռոբերտ Քոչարյանն այդ մարդը չի, նույնիսկ դա չի գիտակցում»։

Մեր զրուցակիցը նաև գտնում է, որ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին շանս տվել է․«Նա ակնհայտորեն իր մարդասիրական աջակցությունը ուղարկեց Քոչարյանին։ Բայց Քոչարյանը պարտվեց, չկարողացավ օգտվել  այդ աջակցությունից։ Նրա ասածները չեն կարող լուրջ ընդունվել որևէ երկրի, նույնիսկ ագրեսիվ  նպատակներ ունեցող, անբարյացակամ երկրի կողմից նա չի ընկալվի որպես գործընկեր։ Էլ չեմ  խոսում բարեկամ երկրի մասին։ Բարեկամական հարաբերություններ ցանկացող երկիրը չի կարող ամբաստանյալի հետ համագործակցել։ Հենց դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություններ է անում։ Նրա համար շատ ծանր է, նա շատ դառնությամբ է  տանում իր այսօրվա կարգավիճակը։ Եվ ուրեմն՝ փրփուրներից է կախվում։ Իսկ ինչպես գիտեք՝ փրփուրներից կախվող, խեղդվողը չի փրկվում»,-եզրափակեց Արշակյանը։

Հասարական-քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ նախքան 44 օրյա պատերազմը, տարիներ շարունակ մեր Ռուսաստանը զինել է մեր թշնամուն, իսկ արդեն պատերազմի ընթացքում չեզոք կեցվածք է որդեգրել․ «Մենք մեկ անգամ տեսանք, թե ինչպիսի անվտանգային համակարգում ենք գտնվում։Երկրորդ՝ եթե մեզ պետք է դարձնեն հարավային զորքերի պոլիգոն՝ դա ոչ մի լավ հեռանկար չի խոստանում։ Մինչդեռ Պուտինի խոսափող Լուկաշենկոն հենց դա է ասում։ Մեզ ոչ թե միութենական պետություն են առաջարկում, այլ ռուսական զորքերի  հարավային բազա։ Հետևաբար մենք անվտանգային առումով ավելի խոցելի ենք դառնում։ Ուստի Ռոբերտ  Քոչարյանի հայտարարությունները նշանակում ենք, որ մենք ավելի մեծ թիրախ ենք դառնում, անվտանգային առումով՝ ավելի խոցելի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մակեյանի խոսքերով՝ մենք մեր պատմությունից պետք է դասեր քաղենք․ «Աշխարհն իր աչքերը փակեց, մեզ անտեսեց, բայց ավելի ցավալի է, որ նույնն արեց մեր դաշնակիցը։ Մենք  Լուկաշենկոյի ասածի նման՝ այնպիսի պահվածք ենք ունեցել 30 տարիների ընթացքում, որ ոչ մեկի պիտանի չենք։ Հիմա պետք է ազգովի հասկանանք ու հետևություն անենք։ Տեսանք, որ ՆԱՏՕ-ն ի տարբերություն մեր դաշնակցի, որը պատերազմի ընթացքում մեզ տեր չկանգնեց, առ այսօր փորձում է  պաշտպանել ռազմավարական դաշնակցից ավելի ցածր ստատուս ունեցող Ուկրաինային։ Կարծում եմ Ռոբերտ Քոչարյանն  այս ամենը ավելի լավ է  հասկանում, քան որևէ մեկը, բայց պարզապես ազնիվ չէ կամ էլ չի կարողանում ճիշտն արտաբերել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում